
Project manager
Club Capital
Նկարագրություն
CLUB CAPITAL փակ, պրեմիում բիզնես ակումբը փնտրում է փորձառու և տաղանդավոր մասնագետ(իգական սեռի)՝ ծրագրերի ղեկավարի պաշտոնի համար։ Եթե դուք լավ եք կառավարում նախագծեր և ունեք կազմակերպվածության բարձր մակարդակ, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է:
Պարտականություններ
-
Բիզնես ակումբի շրջանակներում պլանավորում, համակարգում և նախագծերի կառավարում,
-
Ծրագրերի, նպատակների, նրանց շրջանակների և ժամկետների պլանավորում, որոշում,
-
Փոխգործակցություն ներքին և արտաքին շահագրգիռ կողմերի հետ,
-
Խնդիրների լուծում և ծրագրի ռիսկերի կառավարում,
-
Ծրագրերի կարգավիճակի վերաբերյալ պարբերաբար հաշվետվությունների տրամադրում:
Պահանջներ
-
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ որպես ծրագրի ղեկավար,
-
Ծրագրի կառավարման գործընթացների գիտելիքներ և ըմբռնում,
-
Պլանավորման, կազմակերպչական և միջանձնային հմտություններ,
-
Թիմում արդյունավետ աշխատելու և նպատակներին հասնելու կարողություն,
-
Վերլուծական մտածելակերպ և դժվար իրավիճակներում որոշումներ կայացնելու կարողություն,
-
Ծրագրերի կառավարման համալսարանական կրթություն կամ համարժեք հմտություններ,
-
Հայերենի և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։ Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Մենք առաջարկում ենք:
- Պրոֆեսիոնալ և ընկերասեր թիմում, հեղինակավոր փակ բիզնես ակումբում աշխատելու հնարավորություն,
- Հետաքրքիր և մեծածավալ նախագծեր, որոնք թույլ կտան ցույց տալ ձեր ներուժն ու հմտությունները,
- Մրցակցային աշխատավարձ և վարձատրություն՝ ըստ Ձեր փորձի և կատարողականի,
- Շարունակական մասնագիտական զարգացում և կարիերայի հնարավորություններ,
Աշխատանքային օրեր և ժամեր
5-օրյա աշխատանքային գրաֆիկ՝ 10:00-18:00:
CV-ները կարող եք ուղարկել հետևյալ էլ. հասցեին։