Get our free app. It won't take up space on your device

Ճարտարագետ (սկսնակ)

Պռո Էմ Էս ՍՊԸ

Industry: Engineering, Installation, Maintenance, Repair
Deadline: 9/2/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior
Job posting has expired

Նկարագրություն

Վճարովի պրակտիկայի հնարավորություն սկսնակ ճարտարագետների համար ճարտարագիտական համակարգերի սպասարկման ոլորտում։
Փորձառու մասնագետների հետ ստորև նշված պարտականությունների պատշաճ կատարումը․

Պարտականություններ

  • Էներգամատակարարման, ջեռուցման, սառը և տաք ջրամատակարարման, կոյուղու, օդափոխության և օդորակման համակարգերի և հրդեհամարման միջոցների անխափան աշխատանքի ապահովում
  • տեխնոլոգիական սարքավորումների, բեռնատար և մարդատար վերելակների մշտական տեխնիկական սարքին վիճակի ապահովում
  • շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի պատշաճ պահպանում, Գործատուի աշխատակիցների կողմից անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն
  • սարքավորումների տեխնիկական ճշգրիտ շահագործման, ժամանակին և որակյալ վերանորոգման, արդիականացման ապահովում, վերանորոգման և վերազինման հեռանկարային տեխնիկական ծրագրերի մշակման աշխատանքների ղեկավարում, նյութական բազայի հիմնական, ընթացիկ և պրոֆիլակտիկ վերանորոգման օբյեկտների սահմանում, այդ աշխատանքների տեխնիկական փաստաթղթերի ժամանակին կազման ապահովում
  • աշխատանքների կատարման ժամանակացույցերի պահպանման հսկողության իրականցում, սարքավորումների և շենքերի ընթացիկ և հիմնական վերանորոգման անցկացվող աշխատանքների որակի մշտական հսկողության ապահովում
  • տեխնոլոգիական սարքավորումների աշխատանքի ռեժիմի, արտադրական պրոցեսներում վառելիքաէներգետիկ և այլ պաշարների էֆեկտիվ և ռացիոնալ օգտագործման հսկողության իրականացում, կապալառու կազմակերպությունների և մատակարարների հետ շինարարավերանորոգման աշխատանքների կատարման ժամկետների համաձայնեցում և այդ աշխատանքների կատարման որակի հսկողություն
  • նոր սարքավորումների, ինչպես նաև պահեստամասերի գնման վերաբերյալ առաջարկների ներկայացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն:
  • Համապատասխան բազային գիտելիքներ ճարտարագիտության ոլորտում։
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office):
  • Թիմային աշխատանքներ կատարելու ունակություն:
  • Հաղորդակցման և բանակցման գերազանց հմտությունների առկայություն:
  • Կատարել պարտականություններից բխող այլ աշխատանքներ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը` երկուշաբթի-ուրբաթ, ժամը 9.00-18.00:

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը։

Spread the word! Share this job on social media