Get our free app. It won't take up space on your device

Ծախսերի հաշվառման խմբի մասնագետ

Veolia Djur CJSC

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical
Deadline:
8/3/2024
Job posting has expired

Նկարագրություն

Վեոլիա Ջուր ընկերությունը Հայաստանում հանդիսանում է խոշոր գործատուներից մեկը, ով ապահովում է կայուն և հեռանկարային աշխատանք և փնտրում է աշխատակցի իր ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման թիմին միանալու համար:

Պարտականություններ

  • Ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման ծառայության գործունեությանը վերաբերող հաշվապահական հաշվառման իրականացում՝ պահպանելով օրենսդրության պահանջներին համապատասխան հարկային հաշվառման վարման պահանջները;
  • Ավտոտրանսպորտային միջոցների, դրանց բաղկացուցիչների կամ առանձին դետալների ընթացիկ նորոգումների գծով հաշվարկային փաստաթղթերի (հարկային հաշիվների և հաշիվ-վավերագրերի) նախապատրաստում, փաստաթղթերի ամբողջականության ստուգում և ուսումնասիրություն (հարկային օրենսդրության պահանջներին համապատաս­խա­նությունը);
  • Ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման ծառայության միջոցներով կատարված աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերի, հիմքերի և ակտերի նախապատրաստում;
  • Կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների նախապատրաստում;
  • Անհրաժեշտության դեպքում համակարգչային ծրագրային փաթեթների կիրառմամբ հաշվառման վարում կամ տեղեկատվության ամփոփում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական և/կամ ֆինանսական ոլորտներում;
  • Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
  • Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel, Հայկական Ծրագրեր);
  • Տեխնիկական հաշվարկների իրականացման մեթոդների և տնտեսական արդյունավետության գնահատման իմացություն;
  • Կարգապահության և բարձր պատասխանատվության զգացում;
  • Թիմային աշխատանք

Հավելյալ նշումներ

Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները/CV ստորև նշված էլեկտրոնային հասցեին` վերնագրի դաշտում պարտադիր նշելով պաշտոնը՝ Ծախսերի հաշվառման խմբի մասնագետ: Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Company օverview
address
Address
ք. Երևան, Աբովյան 66
address
Number of employees
1001+
Phone
Phone
033144748

Վեոլիա Գրուպը ռեսուրսների օպտիմալացված կառավարման համաշխարհային առաջատարն է: Ամբողջ աշխարհում 218,000 աշխատակիցներով Ընկերությունը նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների և էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիայի նպատակն է նպաստել մարդկային զարգացման առաջընթացին՝ հաստատակամորեն հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակներին. հասնել ավելի լավ և ավելի կայուն ապագայի բոլորի համար: Իր բիզնես գործունեությունների տարբեր ուղղությունների միջոցով Վեոլիան օգնում է զարգացնել ռեսուրսների հասանելիությունը, պահպանել առկա ռեսուրսները և համալրել դրանք: Եթե ցանկանում եք նպաստել մարդկության առաջընթացին, միացե՛ք մեր թիմին:

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car

Spread the word! Share this job on social media