Get our free app. It won't take up space on your device

Բյուջեի վերահսկման մասնագետ

Premier Foods LLC

Industry: Accounting, Finance, Banking, Procurment, Import, Export
Deadline: 2/23/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

«Պրեմիեր Ֆուդս» ընկերությունը փնտրում է Բյուջեի վերահսկման մասնագետի իր մեծ թիմին միանալու համար:

Պարտականություններ

  • Կոորդինացնել բյուջետային գործընթացը, պատրաստել բյուջեի փաստաթղթերի փաթեթ և առաքել ըստ բաժինների:
  • Աջակցել բաժինների ղեկավարներին բյուջեի լրացման գործում, նրանց համապատասխան առաջարկներով նպաստել ձեռքբերումների օպտիմալացմանը
  • Վերահսկել բյուջեի վարման գործընթացը և համապատասխան ներքին նշանակության հաշվետվությունների պատրաստումը,
  • Գնման պատվերների համեմատում բաժինների բյուջետավորված ծախսերի հետ, ձեռքբերումների համեմատական վերլուծություն և համապատասխանության հաստատում: Հաստատումից հետո գնման պատվերների ներկայացում համապատասխան օղակների հաստատման՝ ըստ հաստատված կանոնակարգի:
  • կատարված և բյուջետավորված կապիտալ և ընթացիկ ծախսերի համեմատական հաշվետվությունների պատրաստում, ներքին նշանակության այլ ֆինանսական հաշվետվությունների կազմում (ամսական և շաբաթական)
  • Կատարել Ֆինանսական տնօրենի բոլոր հանձնարարությունները տրված ժամկետներում:
  • Պահպանել Ընկերության Աշխատանքային Կանոնակարգի կանոնները, սահմանված ստանդարտները և ընթացակարգերը, էթիկայի նորմերը և գործարար վարքագծի կանոնակարգը:

Պահանջներ

  • Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն
  • Նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Վերլուծական մտածողություն
  • Գաղտնիության պահպանման ունակություն
  • Լարված իրավիճակներում և սեղմ ժամկետներում աշխատելու փորձ
  • Տնտեսագիտության, հաշվապահական ստանդարտների, վերլուծությունների, բիզնես պրոցեսների և ֆինանսական հոսքերի իմացութթյուն
  • Համակարգչային ծրագրերի /MS Office, Internet, ՀԾ հաշվապահություն/ գերազանց իմացություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Spread the word! Share this job on social media