Բրենդ շեֆ-խոհարար
Prime Hall
Նկարագրություն
«PRIME HALL», «10-10» ռեստորանային համալիրում աշխատանքի է հրավիրվում հմուտ բրենդ շեֆ-խոհարարի:
Պարտականություններ
-
Ճաշացանկի (մենյու) մշակելը և թարմացնելը (բանկետային, մանկական, գործնական լանչ, սեզոնային առաջարկներ և այլն)։
-
Իր ենթակայության տակ աշխատող խոհարարների կատարած աշխատանքը վերահսկելը, նրանց ուսուցանելը, ճաշատեսակների, աղցանների, կիսապատրաստուկների և այլ տեսականու պատրաստման աշխատանքներում խորհրդատվությունը։
-
Իր լիազորությունների շրջանակում մատակարարների հետ աշխատելը՝ խոհանոց մուտքային ապրանքների որակը վերահսկելու նպատակով։
-
Խոհանոցի աշխատանքների, պատրաստվող տեսականու և սննդի որակի համար ընդհանուր պատասխանատվությունը։
-
Խոհանոցում սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանման աշխատանքների կազմակերպում ։
-
Զանազան տաք ճաշատեսակներ, սառը ուտեստներ, սոուսներ, սառը և տաք խմիչքներ, խմորեղեն և հրուշակեղեն պատրաստելը։
-
Ճաշատեսկների չափաբաժիններ սահմանելը և բաժանելը, ինչպես նաև պատվիրված և ֆիրմային ճաշատեսակներ մատուցելը։
-
Խոհանոցում աշխատողներին ղեկավարելը, աշխատանքը համակարգելը, կիսապատրաստվածքների և մթերքների հայտեր կազմելը։
-
Բովանդակությամբ կից աշխատանքներ կատարելը։
Պահանջներ
- Մասնագիտական կրթությունը ցանկալի է
- Ունենալ խոհարարի որակավորում
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ Երևանի լավագույն ռեստորաններում
- Տիրապետում հայկական և եվրոպական ճաշատեսակների բաղադրատոմսերին և տեխնոլոգիային
- Մատուցվող ճաշատեսակների գեղեցիկ ձևավորում
- Ջանասիրություն, ճշգրտություն, պատասխանատվության բարձր զգացում
- Ղեկավարման ունակություն
- Կազմակերպչական ունակություն։