Get our free app. It won't take up space on your device

Բրենդ Մենեջեր

«Ֆամի գրուպ» ՍՊԸ

Industry: Administrative, Clerical, Sales, Business Development
Deadline: 2/16/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

«Ֆամի Գրուպ» ընկերությունը ներկայացնում է Հայաստանում այնպիսի խոշոր հագուստի բրենդները, ինչպիսիք են sela, Cool Club, Penti, LCW Waikiki և Fami մուլտիբրենդային խանութներ:

Մեր հաջողությունը հիմնված է հոգատարության, պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի վրա: Մենք չենք վախենում ամբիցիոզ նպատակներից։

Ֆամի Գրուպը անընդհատ զարգանում է և ընդլայնում է իր ներկայությունը շուկայում։ Մինչ մենք շարունակում ենք աճել և զարգացնել մեր պրոֆեսիոնալ թիմը, մենք փնտրում ենք տաղանդավոր բրենդ մենեջերի, որը կօգնի մեզ զարգացնել մեր ապրանքանիշերից մեկը:

Մենք միշտ ուրախ ենք ծանոթանալ նոր մարդկանց հետ, ովքեր կիսում են մեր արժեքները, պատրաստ են կիսվել իրենց փորձով և սովորել մեզ հետ միասին։

Պարտականություններ

  • Իրականացնել ոլորտին առնչվող և սպառողների կարիքները բացահայտող վերլուծություններ։
  • Մշակել և իրականացնել արդյունավետ ռազմավարական պլանավորում ապրանքների ներմուծման համար
  • Իրականացնել ապրանքների պատվերներ։
  • Կառավարել մնացորդիը:
  • Պլանավորել և կառավարել վաճառքները ։
  • Կատարել վաճառքների, մնացորդների վերլուծություն:
  • Կառավարել խանութների աշխատակիցներին։
  • Աշխատանքը կատարել 1C ում։
  • Կատարել գնաձևավորում։
  • Կատարել զեղչերի և ակցիաների ձևավորում 1C – ում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնեսի կառավարման, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում)
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ որպես բրենդի մենեջեր կամ կատեգորիայի մենեջերի
  • Փորձ վաճառքի ոլորտում։
  • MS Office-ի գերազանց իմացություն
  • 1C -ի լավ իմացություն
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Վերլուծական միտք
  • Թիմ կառավարելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Գտնվելու վայրը՝ Երևան, հնարավոր են ուղևորություններ դեպի մարզեր

Աշխատանքի ձևաչափը՝ Գրասենյակային, հնարավոր են գործուղումներ մարզեր

Մեր առավելությունները

  1. Ապահովագրություն
  2. Վճարովի հանգստյան օր ծննդյան օրվա համար
  3. Ամսական 2 օր տանից աշխատելու հնարավորություն
  4. Ճկուն բոնուսաին համակարգ
  5. Անտոկոս վարկավորում
  6. 30% զեղչի հնարավորութուն մեր բոլոր խանութներում

Spread the word! Share this job on social media