Get our free app. It won't take up space on your device

Բրենդ Մենեջեր

C and F Co LLC

Industry: Executive, Upper Management, Procurment, Import, Export
Deadline: 11/23/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Job posting has expired

Նկարագրություն

Սի ընդ Էֆ Քո ՍՊԸ-ն Հայաստանում առաջատար դիստրիբյուտորական ընկերություն է, որը հիմնադրվել է 2004 թվականին և մինչ այժմ պահպանում է առաջատարի դիրքը։ Սի ընդ Էֆ Քո ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է աշխարհի առաջատար բրենդերի բացառիկ դիստրիբյուցիան ՝ Schwarzkopf, Henkel, Unilever, Johnson & Johnson և այլն։

Սի ընդ Էֆ Քո ՍՊԸ-ն հայտարարում է Բրենդ մենեջերի թափուր աշխատատեղի մասին։

Պարտականություններ

  • Վաճառքի թիմի կառավարում․
  • Ամենօրյա հաղորդակցություն օտարերկրյա մատակարարների հետ (գրավոր և բանավոր)․
  • Գնումների և վաճառքների պլանավորում և արդյունավետության մոնիտորինգ․
  • Մրցակցային միջավայրի, շուկայի միտումների և ապրանքանիշի աճի ուսումնասիրություն/վերլուծություն․
  • Ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ բանակցությունների վարում․
  • Պլանավորում, բյուջետավորում և տարբեր մարքեթինգային միջոցառումների արդյունավետության մոնիտորինգ՝ վաճառքը խթանելու և ապրանքանիշը զարգացնելու համար:
  • Հաշվետվությունների տարբեր տեսակներ՝
  1. Ապրանքանիշի տեսականու առանձնահատկությունների ուսումնասիրություն․
  2. Գնային քաղաքականության, վաճառքի պայմանների և զեղչային քաղաքականության մշակում.
  3. Ապրանքանիշի առաջընթացի ռազմավարության մշակում և պրոեկտավորում․
  4. Պատվերների կանխատեսում և փաթեթավորման ժամանակի պլանավորում․
  5. Մարքեթինգային ծրագրերի մշակում և իրականացում, վաճառքի խթանման միջոցառումների իրականացում․
  6. Գործընկերների հետ պայմանագրերի պայմանների մշակում․
  7. Ապրանքանիշի հետ կապված խնդիրների բացահայտում և լուծում.
  8. Առևտրային օբյեկտների համակարգված այցելություններ, մրցակցության ուսումնասիրություն և համապատասխան վերլուծությունների վերահսկում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնեսի ոլորտում)․
  • Վաճառքի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը ողջունելի է․
  • Միջազգային ապրանքանիշերի հետ աշխատելու փորձը ցանկալի է․
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն․
  • Microsoft Office-ի իմացություն՝ բարձր մակարդակով։

Հավելյալ նշումներ

Վայրը՝ Երևան, Շարուրի 43։

Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00:

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել ռեզյումե՝ նամակի թեմա բաժնում նշելով պաշտոնի անվանումը: