
Բրենդ մենեջեր
Eldorado Armenia
Industry:
Sales, Business Development
Deadline:
3/24/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work experience:
Mid level
Նկարագրություն
Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ միավորող «Էլդորադո» Ըներությունը աշխատանքի է հրավիրում ակտիվ, նորարար և փորձառու Բրենդ մենեջերների:
Պարտականություններ
- Բացահայտել շուկայի թրենդերը, զարգացման ուղղությունները և բիզնես հնարավորությունները Հայաստանում։
- Ուսումնասիրել բրենդի մրցակցային առանձնահատկությունները և իրականացնել ռազմավարական պլանավորում շուկայում ապրանքանշի առաջխաղացման համար։
- Վերլուծել և բացահայտել շուկայի պահանջարկը ապրանքատեսականու վերաբերյալ։
- Կազմակերպել և իրականացնել բրենդի հետ կապված միջոցառումները՝ ներառյալ ապրանքային առանձնահատկությունների մասով աշխատողների ուսուցման, հաճախորդների իրազեկման պլաններն ու քայլերը:
- Ուսումնասիրել բրենդի և դրա առաջխաղացման հետ կապված առկա խնդիրները և առաջարկել հնարավոր լուծման տարբերակները։
- Համագործակցել գործընկեր կազմակերպությունների հետ և համակարգել աշխատանքային հարաբերությունները։
- Ներմուծման մասնագետի հետ համատեղ իրականացնել վաճառքների և մատակարարման ծավալների վերլուծում և կանխատեսում։
- Մասնակցել Մարքեթինգի և վաճառքի թիմերի հետ գովազդային արշավների, առաջխաղացման միջոցառումների կազմակերպմանը, համապատասխան ակցիաների արդյունքների ամփոփմանը:
- Վարել համապատասխան հաշվետվություններ, կատարել վերլուծություններ և դիտարկումներ, պարբերաբար ըստ անհրաժեշտության ներկայացնել դրանք ղեկավարությունը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ այլ հարակից ոլորտներում։
- Առնվազն 1 տարվա փորձ վաճառքի կամ մարքեթինգի ոլորտումԱնգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։
- Համակարգչային գիտելիքներ, Microsoft Office փաթեթի իմացություն:
- Արագ սովորելու և երկարաժամկետ պլանավորումներ կատարելու ունակություն։
- Սթրեսակայունություն և ճկունություն։
- Բանակցություններ վարելու և վերլուծություններ իրականացնելու զարգացած հմտություններ։
Հավելյալ նշումներ
Մեզ մոտ Դուք կունենաք՝
- Մասնագիտական աճ,
- Առողջության ապահովագրություն,
- Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Պարգևատրման ծրագիր,
- Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն:
Աշխատանքային գործունեության հասցե՝ Ավան, Աճարյան 33/4։ Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օրյա (շաբաթ օրը կրճատ աշխատանքային օր) Աշխատանքյին ժամերը՝ 10։00-19։00
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին:
How to apply?