Բժշկական ներկայացուցիչ
Դեմի Ֆարմ ՍՊԸ
Դեմի Ֆարմ կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում բժշկական ներկայացուցիչների ընկերության ապրանքատեսականու ներկայացման համար:
Աշխատանքային գրաֆիկ` լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ`
- Այցեր բուժհաստատություններ և դեղատներ:
- Կազմակերպության դեղամիջոցների մասին տեղեկության տարածման համար բժիշկների հետ հանդիպումների կազմակերպում, դեղամիջոցների առավելությունների շուրջ` դեղագործների ուսուցանում, նոր ապրանքատեսակների ներկայացում կոնֆերանսների կազմակերպում և վարում:
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ։
Պահանջվող որակավորումներ
- Տարիքը 20-40 տ
- Բարձրագույն կրթություն՝ բժշկական կամ դեղագիտական
- Համակարգչային գիտելիքներ – բազային ծրագրերի իմացություն՝ Word, Exсel, internet, և այլն
- Օտար լեզուների իմացություն. Ռուսերեն-գերազանց, անգլերեն-բազային, խոսակցական
- Կոնֆերանսների, համաժողովների, կլոր սեղանների, ակցիաների կազմակերպման և իրականացման կարողություն
ԴԵՄԻ ՖԱՐՄ ընկերությունը ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների շնորհիվ մրցունակ է դարձել հայկական շուկայում: Հնգամյա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԴԵՄԻ ՖԱՐՄ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների էքսկլյուզիվ դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝ Կանադական Herbaland Naturals, Իտալական Sakura Italia, Ֆրանսիական Gilbert Laboratories, Նիդերլանդական Bio-Clin, Բուլղարական Antibiotic, Անգլիական Quest Vitamines, Նիդերլանդական PK Benelux, Պորտուգալական Azevedos։ Մեր ներկայացրած դեղամիջոցները և խնամքի պարագաները լայնորեն կիրառվում են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում: Մեր ամենօրյա աշխատանքի նպատակն է աջակցել երեխաներին և մեծերին, հաղթահարել և կանխարգելել տարբեր հիվանդությունները՝ միայն բարձր որակի, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներով և հումքով պատրաստված արտադրանքի շնորհիվ: