
Բժշկական ներկայացուցիչ
Pharm Etalon Plus LLC / Sandoz
«Ֆարմ Էտալոն Պլյուս» ՍՊԸ-ն ՝ «Սանդոզ» դեղագործական ընկերության ներկայացուցիչը Հայաստանում, փնտրում է Բժշկական ներկայացուցիչ:
Բժշկական ներկայացուցչի առաջնային դերը՝ ապահովել «Սանդոզ» դեղագործական ընկերության դեղամիջոցների առաջխաղացումը
Պարտականություններ
- Դեղերի առաջխաղացումն ապահովող աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում
- Ապահովել մշտական այցեր դեղատներ և բժշկական հաստատություններ
- Կազմակերպել և մասնակցել սեմինարների , կոնֆերանսների և այլ մասնագիտական հանդիպումների
- Արձագանքել առողջապահության բնագավառի մասնագետների հարցերին և տալ լուծումներ
- Հետևել շուկայի առաջխաղացմանը և մրցակիցների գործունեությանը
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ վաճառքի կատարման վերաբերյալ:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն դեղագիտական և կամ բժշկական կրթություն,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես բժշկական ներկայացուցիչ,
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
- Հաղորդակցման հմտություններ,
- Բժշկական տվյալները հասկանալու և ներկայացնելու ունակություն
Արտոնությունները
- Բժշկական ապահովագրություն
- Բոնուսային համակարգ
- Տարվա ընթացքում հանգստյան օրեր ընկերության հաշվին
- Մոտիվացիոն ծրագրի անդամակցություն ընկերության հաշվին
- Հեռախոսային փաթեթ
- Բենզինի կտրոնների կամ տրանսպորտային ծախսի տրամադրում
Ֆարմ Էտալոն ընկերությունը հանդիսանում է SANDOZ միջազգային դեղագործական ընկերության միակ ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերության գլխավոր առաքելությունն է փոխանցել առողջապահական բնագավառի մասնագետներին հուսալի և պրոֆեսիոնալ տեղեկատվություն դեղամիջոցների վերաբերյալ: