Get our free app. It won't take up space on your device

Բժշկական ինստիտուտի տնօրենի տեղակալ (ՀՀ և Օտարերկրյա ուսանողների խմբեր)

Երևաանի Հայբուսակ Համալսարան

Industry: Education, Training, Instruction

City: Yerevan

Salary: Մրցակցային

Employment type: Full time

Deadline: 5/27/2022

Work experience: Senior

Նկարագրություն

Ինստիտուտի տնօրենի տեղակալը օգնում և աջակցում է ինստիտուտի տնօրենին պլանավորման, առաջնորդման, կազմակերպչական և համակարգման գործընթացներում, որոնք վերաբերում են ինստիտուտի ղեկավարմանը՝ Համալսարանի ղեկավարության և ամբիոնի վարիչների հետ համատեղ:

Պարտականություններ

  • Ինստիտուտի տնօրենի հետ միասին պլանավորել, կազմակերպել և վերահսկել ինստիտուտի ուսումնական, կրթական, մեթոդական, գիտահետազոտական աշխատանքները,
  • Մասնակցել ինստիտուտում իրականացվող «Մասնագիտական կրթական ծրագրեր»-ի լիարժեք կատարմանը,
  • Ինստիտուտի տնօրենի գլխավորությամբ պլանավորել, կազմակերպել և վերահսկել ինստիտուտի ուսանողների դասընթացների, ուսանողների գիտելիքների և հմտությունների միջանկյալ և վերջնական գնահատման գործընթացը, ուսումնական և ուսումնաարտադրական պրակտիկայի, ամփոփիչ ատեստավորման գործընթացները, վերահսկել դասընթացներին ուսանողների հաճախումը,
  • Ինստիտուտի տնօրենի վերահսկողությամբ իրականացնել ուսանողների ընդունման, հեռացման, տեղափոխման, վերականգնման գործընթացը համապատասխան ՀՀ ԿԳՍՄ նախարարության հանձնարարականների և կանոնակարգի,
  • Վերահսկել ուսանողական խմբերի ղեկավարների աշխատանքը,
  • -Ինստիտուտի տնօրենի հետ միասին կատարելագործել ինստիտուտի ուսանողակենտրոն ուսուցման մեթոդներն ու ձևերը,
  • Արձագանքել քաղաքացիների ուսման և ուսանողների կենցաղին վերաբերող, ինչպես առցանց, այնպես էլ առկա դիմումներին և հարցերին,
  • Մասնակցել ինստիտուտին հանձնարարված ուսումնամեթոդական և լաբորատոր տարածքների վիճակի վերահսկմանը և պահպանել դրանք աշխատանքային վիճակում,
  • Ձեռնարկել միջոցառումներ ինստիտուտի նյութատեխնիկական բազայի հարստացմանը,
  • Վերահսկել ինստիտուտի աշխատանքին վերաբերող փաստաթղթերի ճշգրիտ և անսխալ լրացմանը, պահպանմանը և արխիվացմանը,
  • Մասնակցել ինստիտուտի վերահսկմանը հանձնված տարածքների պատշաճ կարգով պահմանմանը և բարելավման աշխատանքների կազմակերպմանը,
  • Համակարգել շփումը ինստիտուտի շրջանավարտների հետ,
  • Ապահովել հաստատված հաշվետվական փաստաթղթերի ժամանակին կազմումը,
  • Սատարել ուսանողներին նրանց նախաձեռնած մշակութային, կրթական և ժամանցային միջոցառումներ իրականացնելիս,
  • Ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ համալսարանի գիտական խորհուրդի հետ ինստիտուտի աշխատանքը համակարգելու ուղղությամբ,
  • Ինստիտուտի անձնակազմին ժամանակին ծանոթացնել ռեկտորի հրամաններին, ինստիտուտի տնօրենի հրամանների և ինստիտուտի, համալսարանի գործունեության հետ կապված այլ փաստաթղթերի մասին և վերահսկել դրանց կատարումը,

Պահանջներ

  • բարձրագույն մասնագիտական (բժշկական) կրթություն
  • կրթության կազմակերպման ղեկավար պաշտոններում փորձ կամ դասավանդման պարտադիր հմտություն
  • Օտարերկրյա ուսանողների խմբերի բլոկում աշխատելու համար՝ անգլերեն լեզվի գերազանց իմացություն։
  • Տեղակալը պետք է իմանա ՀՀ կրթության համակարգի օրենքները, կառավարության հրամանագրերն ու կանոնակարգերը,
  • Պետք է տիրապետի մանկավարժության, մանկավարժության հոգեբանության, ժամանակակից հոգեբանական և մանկավարժության գիտության տեսությանն ու գործնական հմտություններին։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը՝ 5-օրյա, ՀՀ խմբերում, 6-օրյա, Օտարերկրյա խմբերում։ ժամերը՝ 09։00-17։00։

Աշխատավարձը՝ մրցակցային, կախված աշխատանքային փորձից և/կամ հմտություններից։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: