Get our free app. It won't take up space on your device

Բջջային հավելվածի ադմինիստրատոր

«Վարդանանց» ՆԲԿ

Industry: Administrative, Clerical, Medical, Health
Deadline: 7/14/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly up to 1,200,000 ֏
Work experience: Mid level, Senior
Job posting has expired

Աշխատանքի վայրը՝ Երևան, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն

Նվազագույն աշխատանքային ժամերը՝ շաբաթական 40 ժամ։

Սոցփաթեթ՝

  • առողջության ապահովագրություն

Պաշտոնի նկարագիր՝

  • Կոնտենտի կառավարում՝ադմինիստրատորը պատասխանատու է հավելվածի բովանդակությունը թարմացնելու և արդիական պահելու համար: Ներառյալ՝ նոր նյութերի ավելացումը, գոյություն ունեցողների խմբագրումը և հնացած տվյալների հեռացումը։
  • Հավելվածի վերահսկողություն՝ ներառում է վրիպակների և խափանումների վերահսկողություն և վերհանում։
  • Ծրագրային ապահովման թարմացում՝ թարմացումների և անվտանգության պատչերի տեղադրումն ապահովում է, որպեսզի հավելվածը համապատասխանի տեխնոլոգիական վերջին չափանիշներին և անվտանգային պահանջներին:
  • Համագործակցություն ծրագրավորողների հետ՝ սերտ համագործակցություն ծրագրավորողների թիմի հետ՝ հավելվածում փոփոխություններ և բարելավումներ կատարելու նպատակով։ Օգտատերերի արձագանքների քննարկում և օգտագործվող տվյալների վերլուծություն՝ նորարարությունների պլանավորման և ներդրման նպատակով։
  • Վերլուծություն և հաշվետվություն՝ օգտատիրոջ գործունեության վերաբերյալ տվյալների հավաքագրում և վերլուծություն՝ դրանց օգտագործման արդյունավետությունը հասկանալու և հետագա զարգացման ուղղությունները նախանշելու համար:
  • Վերապատրաստում և զարգացում՝ բջջային հավելվածների ոլորտի նոր միտումների ու տեխնոլոգիաների մշտական ուսումնասիրություն՝ անհատական հմտություններն ու կարողությունները բարելավելու նպատակով:

Պարտականությունները՝

  • Հավելվածի կենսունակության և երկարակեցության (կյանքի ցիկլի) կառավարում՝ ադմինիստրատորը պատասխանատու է հավելվածի թարմացման, կարգավորման և անխափան աշխատանքի ապահովման, ինչպես նաև Ondoc հավելվածի 1C համակարգում կարգաբերման համար։
  • Կատարողականի մոնիթորինգ և վերլուծություն՝ հետևել, թե ինչպես է հավելվածը գործում իրական պայմաններում, վերլուծել օգտագործման և կատարողականի տվյալները՝ հնարավոր բարելավումները ճշգրտելու նպատակով։
  • Տեխնիկական աջակցություն և սպասարկում՝ օգտատերերի մոտ առաջացող տեխնիկական խնդիրների լուծում, ինչպես նաև ծրագրային ապահովման տարբերակների թարմացում՝ սխալները վերացնելու և ֆունկցիոնալությունը բարելավելու նպատակով:
  • Համապատասխանություն ստանդարտներին և կանոնակարգերին՝ ապահովելհավելվածի համապատասխանեցումը կիրառվող բոլոր ստանդարտներին և իրավական պահանջներին, օրինակ՝ կապված տվյալների գաղտնիության հետ:
  • Փոխազդեցություն օգտատերերի հետ՝ շփումներ օգտատերերի հետ՝ հետադարձ կարծիքներ հավաքելու և դրանք հավելվածի բարելավման նպատակով օգտագործելու համար:
  • Թիմային աշխատանք՝ համագործակցություն ծրագրավորողների, դիզայներների և շուկայագետների հետ՝ ապագա թարմացումները կամ նոր հնարավորությունները պլանավորելու և կյանքի կոչելու նպատակով:
  • Անվտանգության ապահովում՝ անվտանգային միջոցների մշակում և իրականացում՝ օգտատերերի տվյալները պաշտպանելու և Համակարգ չարտոնված մուտքերը կանխելու համար:
  • Ուսուցում և հրահանգավորում՝ ուսուցողական նյութերի մշակում, օգտատերերին և ընկերության աշխատակիցներին հավելվածի ֆուկցիոնալը և հնարավորություններն ուսուցանելու համար։

Գիտելիքներ՝

  • Ծրագրավորման հիմունքներ՝ ծրագրավորման լեզուների, ներառյալն՝ Java-ն, Swift-ը կամ Kotlin-ը, իմացությունը կարող է օգտակար լինել ծրագրավորողների հետ շփվելու և հավելվածի տեխնիկական ասպեկտները հասկանալու համար:
  • Բջջային հավելվածների տեխնոլոգիաներ՝ Android և iOS հարթակների, դրանց առանձնահատկությունների և սահմանափակումների իմացություն:
  • Տվյալների բազաներ՝ տվյալների բազաների հետ աշխատելու հիմունքների իմացություն, այդ թվում՝ MySQL-ը, Firebase-ը կամ MongoDB-ը՝ հավելվածի տվյալները կառավարելու նպատակով:
  • UX/UI սկզբունքներ՝ օգտատիրոջ ինտերֆեյսի ձևավորման հիմունքների և օգտատիրոջ փորձի իմացությունը կօգնի ստեղծել ինտուիտիվ և արդյունավետ ինտերֆեյս:
  • Անվտանգային ստանդարտներ՝ պրոտոկոլների և անվտանգության լավագույն փորձի իմացություն՝ օգտատերերի տվյալները պաշտպանելու և խոցելիությունը կանխելու համար:

Հմտություններ՝

  • Վերլուծական հմտություններ՝ օգտատիրոջ վարքագծին վերաբերող տվյալները վերլուծելու և հավելվածը բարելավելու նպատակով այդ տեղեկատվությունն օգտագործելու ունակություն։
  • Տեխնիկական խնդիրների լուծում՝ հավելվածում առկա խնդիրները և խափանումների արագ և արդյունավետ լուծելու հմտություն:
  • Ծրագրերի կառավարում՝ միաժամանակ մի քանի առաջադրանքների կառավարման ունակություն՝ ապահովելով վերջնաժամկետները և որակի բարձր չափանիշներ:
  • Հաղորդակցման հմտություններ՝ արդյունավետ հաղորդակցվել ինչպես տեխնիկական մասնագետների, այնպես էլ՝ ոչ մասնագետների հետ՝ տարբեր թիմերի և օգտատերերի միջև փոխըմբռնումն ու համագործակցությունն ապահովելու նպատակով:

Ունակություններ՝

  • Նախաձեռնողականություն՝ բարեփոխումներ առաջարկելու, խնդիրներ լուծելու և նորարարություններ ներմուծելու նախաձեռնություն:
  • Օգտատիրոջ վրա կենտրոնացում՝ օգտատիրոջ կարիքները հասկանալու և կանխատեսելու ունակություն՝ վերջինիս հավելվածի օգտագործման փորձառությունը բարելավելու նպատակով։
  • Հարմարվողականություն՝ տեխնոլոգիաների փոփոխություններին և շուկայի պահանջներին արագ հարմարվելու ճկունություն:
  • Թիմային աշխատանք՝ թիմում աշխատելու, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների և մասնագետների միջև համագործակցություն ապահովելու կարողություն:

Հետաքրքրվա՞ծ եք

Ուղարկե՛ք կենսագրական Ձեր տվյալները` CV-ին,

էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով «Բջջային հավելվածի ադմինիստրատոր»:

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 59 21 00, ներքին՝ 2567 համարով։

Մեր մասին մանրամասն՝ https://vardanants.am/hy/vacancies

Spread the word! Share this job on social media