
Բարմենի օգնական
Dargett Brewpub
Նկարագրություն
Դառգետ ռեստորանը հրավիրում է աշխատանքի Բարմենի օգնականի։
Պարտականություններ
- Օգնել բարմենին պատրաստել և մատուցել ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, սուրճ և թեյ,
- Կատարել բարի սպասարկաման աշխատանքները,
- Սպասարկել հաճախորդներին՝ ներկայացնելով խմիչքների ցանկը,
- Կատարել բարմենի կողմից ներկայացվող այլ հանձնարարությունները։
Պահանջներ
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Կազմակերպվածություն,
- Կենտրոնացում։
Հավելյալ նշումներ
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 096 355 120 հեռախոսահամարին։
2016 թվականի գարնանը Դառգետն իր դռները բացեց հասարակության առջև որպես առաջին քրաֆթ գարեջրատունը Հայաստանում: Մեր առաքելությունը կարելի է ամփոփել մի քանի բառով. հասցնել քրաֆթ գարեջրի մշակույթը հայ սպառողին՝ առաջարկելով հնարավորինս բարձր որակի գարեջրի մեծ տեսականի:
Մեր գարեջրի պահանջարկից ելնելով՝ առաջացավ ընդլայնման անհրաժեշտություն: 2017 թվականին մեկնարկեց Դառգետ գարեջրի գործարանի շինարարությունը, որը ավարտվեց 2018 թ.-ի սեպտեմբերին: Այդ պահից սկսած Դառգետ գարեջրի տեսակները հասանելի դարձան մանրածախ վաճառքի և ավելի քան 350 HoReCa սեգմենտի կետերում:
Դառգետը շարունակում է լինել փոքր գարեջրատուն, որը հավատարիմ է մնում քրաֆթի գաղափարախոսությանը: Գարեջուրը պատրաստվում է գարեջրագործության մեջ կիրառվող արտադրական վերջին տեխնոլոգիաներին համապատասխան՝ օգտագործելով միայն բարձր որակ ունեցող բաղադրիչներ, որոնք մեզ են հասնում ամբողջ աշխարհից։ Մեր գարեջրի որևէ տեսակ պաստերիզացված և ֆիլտրված չէ, այն պատրաստվում է ավանդական մեթոդով՝ հասնելով կատարելության։
Մենք կերտել ենք մեր գարեջուրը՝ կիրառելով գարեջրագործության միջազգային ստանդարտներ, օգտագործելով բարձրորակ բաղադրիչներ և առաջադեմ սարքավորումներ: Գարեջրի յուրաքանչյուր խմբաքանակ ունի իր պատմությունը, յուրաքանչյուր տեսակ իր հաջողության սեփական բանաձևը, որպեսզի կարողանանք մատուցել գարեջուր վայելելու հաճույքը մեր Դառգետասերներին (մարդիկ, ովքեր սիրում են Dargett գարեջուր):