
Բարմեն/Բարիստա
Paul Armenia
Նկարագրություն
Paul Armenia ֆրանսիական ռեստորանին անհրաժեշտ է Բարմեն/Բարիստա։
Պարտականություններ
- Իրականացնել ըմպելիքների պատրաստում համապատասխան ֆիքսված բաղադրատոմսերի,
- Համալրել բարերի պաշարները և ապահովել հետևողականություն,
- Գնահատել հաճախորդների կարիքներն ու նախասիրությունները և առաջարկություններ կատարել,
- Հետևել ըմպելիքների պատրաստման բոլոր կանոններին և մոտեցումներին։
Պահանջներ
- Թիմում աշխատելու կարողություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր,
- Կազմակերպչական բարձր ունակություններ,
- Անգլերեն ռուսերեն լեզուների բանավոր հաղորդակցություն։
Հավելյալ նշումներ
6 աշխատանքային օր, 1 օր հանգիստ, աշխատանքային գրաֆիկը 7 ժամյա։
«PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանում 2022թ:-ից գործում է «PAUL» ռեստորան և խանութներ՝ ունենալով 6 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում՝ բերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։