
B2B/B2C Վաճառքի Մենեջեր (Գյումրի)
Eco Solar
Նկարագրություն
"Էկո Սոլար" ընկերությունը փնտրում է նպատակասլաց և էներգետիկ վաճառքի մենեջերի, ով կընդլայնի B2B և B2C վաճառքները։ Պաշտոնը ներառում է նոր հաճախորդների ներգրավում, գործընկերային հարաբերությունների ստեղծում, վաճառքի ռազմավարության մշակություն և իրականացում։ Մենք առաջարկում ենք դինամիկ աշխատանքային միջավայր, մասնագիտական աճի հնարավորություն և մրցունակ վարձատրություն։
Պարտականություններ
- Ներկայացնել կազմակերպության ծառայությունները,
- Իրականացնել խորհրդատվություն և վաճառք,
- Ապահովել հաճախորդների որակյալ և բարձրակարգ սպասարկումը,
- Ստեղծել, զարգացնել և պահպանել դրական փոխհարաբերություններ հաճախորդների հետ,
- Մասնագիտական հարաբերությունների զարգացում և շուկայի վերլուծություն։
Պահանջներ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում (B2B/B2C),
- Ակտիվ վաճառքների և բանակցային հմտություններ,
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնեսի, մարքեթինգի կամ հարակից ոլորտում),
- Արդյունքներին ուղղված մտածելակերպ և խնդիրների արագ լուծման կարողություն,
- Թիմում աշխատելու ունակություն և նպատակասլացություն,
- MS Office ծրագրերի իմացություն (ցանկալի),
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն (ցանկալի)։
Հավելյալ նշումներ
- Մրցակցային աշխատավարձ,
- Բարձր բոնուսներ,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Վաճառքի թրեյնինգներ,
- Կազմակերպության պրոդուկտների դասավանդում։
EcoSolar-ը առաջատար ընկերություն է, որը հոգ է տանում շրջակա միջավայրի պաշտպանության և վերականգնվող էներգիայի օգտագործման մասին։ Մենք հավատում ենք, որ մեր գործողությունները կարող են ստեղծել ավելի կանաչ, առողջ և կայուն ապագա։ Եվ մեր թիմը իդեալական է դրան հասնելու համար։
Արտադրելով ու զարգացնելով նորարարական արևային լուծումներ, մենք աջակցում ենք այն մարդկանց, ովքեր ուզում են իրենց էներգիայի կարիքները հոգալ մաքուր ձևով։ Մեր ընկերությունը հիմնված է նորարարության, թիմային աշխատանքի ու միասնական հաջողությունների վրա։
Մենք սիրով ընդունում ենք նոր գաղափարներ, քրտնաջան աշխատում ենք ու ստեղծում առավոտյան արևի նման պայծառ և կայուն լուծումներ։ EcoSolar-ը ոչ միայն ընկերություն է, այլ նաև ընտանիք, որը մշտապես ձգտում է առաջ ընթանալ, աճել և սատարել իր աշխատակիցներին և համայնքին։