Նկարագրություն
СТР Армения ընկերությունը զբաղվում է վառելիքի զեղչային քարտերի տրամադրմամբ ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ՝ իրավաբանական։ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում ակտիվ, նպատակասլաց վաճառքների պատասխանատուի, ով կմիանա ընկերության Կոմերցիոն և Բիզնեսի Զարգացման բաժնին։
Պարտականություններ
- Շուկայի անընդհատ ուսումնասիրություն և վերլուծություն
- Վաճառքների գործընթացի ամբողջական իրականացում՝ պլանավորումից մինչև փակում
- Նոր կորպորատիվ հաճախորդների ներգրավում
- Սառը զանգերի իրականացում
- Պոտենցիալ գործընկերների ներգրավման նպատակով հանդիպումների կազմակերպում
- Գործընկերների հետ հարաբերությունների պատշաճ ապահովում, կարիքների բացահայտում, խնդիրների լուծում՝ առկայության դեպքում
- Համապատասխան փաստաթղթաշրջանառության ապահովում
- Ֆիքսված հաճախականությամբ իրականացված աշխատանքների, արդյունքների մասին հաշվետվությունների ներկայացում բաժնի ղեկավարին
- Ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում
Պահանջներ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ B2B վաճառքների ոլորտում
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ հարակից այլ ոլորտում
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- CRM համակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն
- Բանակցություններ վարելու հմտություններ
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի - ուրբաթ, 09։00 - 18։00
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնը, որի համար դիմում եք։