Get our free app. It won't take up space on your device

Ազգային հավաքական թիմերի բաժնի պատասխանատու

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Industry: Administrative, Clerical
Deadline: 6/7/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

Հավաքականների բաժինը մշակում է ազգային հավաքականների մարզումային և խաղային փիլիսոփայությունը, պլանավորում է մարզումային և ընկերական խաղերի տարեկան գրաֆիկը, հավաքականներին ապահովում է մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսներով՝ հետագա միջոցառումներին նախապատրաստվելու նպատակով, կազմակերպում և անցկացնում է տնային խաղերն ու մրցաշարերը, ապահովում է հավաքականների մասնակցությունը արտագնա ընկերական և պաշտոնական խաղերին, կատարում է հավաքականների ֆուտբոլիստների մոնիթորինգ և տվյալների հավաքագրում, համագործակցում է այլ ազգային ասոցիացիաների հետ, վերահսկում է գործառույթների իրականացումը՝ ըստ սահմանված վերջնաժամկետների և կանոնակարգային նորմերի։

Պարտականություններ

  • Կոորդինացնել մարզումային և խաղային պլանավորումը ՀՖՖ Տեխնիկական տնօրինության հետ;
  • Պլանավորված մարզումային գրաֆիկի հիման վրա՝ վարել լոգիստիկ աշխատանքներ մարզումների կազմակերպման ուղղությամբ;
  • Հավաքականներին առնչվող միջոցառումների անցկացման համար կատարել կազմակերպչական աշխատանքներ:
  • Արտագնա խաղերի դեպքում՝ կազմակերպել հավաքականների մեկնումն ու տեղավորումը և արտերկրում թիմի հետ գտնվելու ընթացքում ցուցաբերել օժանդակություն՝ լրացուցիչ հարցերի ծագման պարագայում;
  • Հավաքականների գործուղումների դեպքում նախապես կազմակերպել անհրաժեշտ մուտքի արտոնագրերի ստացման գործընթացը;
  • Աջակցել միջոցառումների կազմակերպման ու համակարգման աշխատանքներին;
  • Կազմել զեկուցագրեր, ապահովել փաստաթղթաշրջանառություն և ֆինանսական հաշվետվությունների ներկայացում;
  • Վարել ամենօրյա նամակագրություն՝ ըստ անհրաժեշտության;
  • Վարել հավաքականներին առնչվող տեղեկատվական բազան և կատարել թարմացումներ;

Պահանջներ

  • Ֆուտբոլային ընդհանուր գիտելիքներ
  • Բարձրագույն կրթություն
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն
  • Համակարգչային հմտություններ (MS Office)
  • Գրագետ նամակագրություն վարելու հմտություններ
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Կազմակերպչական և կառավարման հմտություններ
  • Միջանձնային և հաղորդակցական գերազանց հմտություններ
  • Պատասխանատվության և ճշտապահության բարձր զգացում
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Ծանրաբեռնվածության պայմաններում աշխատելու ունակություն
  • Դետալների նկատմամբ ուշադրություն
  • Բանակցություններ վարելու կարողություն

Հավելյալ նշումներ

Հնգօրյան, շաբաթական 40ժամ

Spread the word! Share this job on social media