Get our free app. It won't take up space on your device

Ավտոպարկի պատասխանատու

ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ

Industry: Logistics, Transportation
Deadline: 3/24/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Պեպսի Հայաստան ընկերությունը փնտրում է Ավտոպարկի պատասխանատուի:

Պարտականություններ

  • Ժամանակին հայտնաբերել Ընկերությանը պատկանող շարժական տեխնիկայի անսարքության դեպքերը, պլանավորել և արդյունավետ կերպով կազմակերպել վերանորոգման աշխատանքները:
  • Ամսական կտրվածքով իրականացնել Ընկերությանը պատկանող շարժական տեխնիկայի տեխնիկական վիճակի ստուգում, գրանցել յուրաքանչուր մեքենայի անսարքության մանրամասները համապատասխան ձևաթղթում:
  • Ապահովել Ընկերությանը պատկանող մեքենաների ԱՊՊԱ պայմանագրերի ժամանակին կնքումը:
  • Ժամանակին ապահովել Ընկերությանը պատկանող շարժական տեխնիկայի տեխ. զննման գործընթացը:
  • Կազմել և վարել առաքման ստորաբաժանման մեքենաների վառելիքի և վազքի վերաբերյալ հաշվետվություն և օրական կտրվածքով ստուգել յուրաքանչյուր մեքենայի վառելիքի ծախսի համապատասխանությունը սահմանված նորմերին:
  • Պլանավորել Ընկերությանը պատկանող շարժական տեխնիկայի վրա կատարվող ծախսերի տարեկան բյուջեն և վերահսկել ընթացիկ ծախսերը:
  • Պլանավորել դիզ. վառելիքի ամսական պահանջարկը և պատվիրել պահանջվող քանակությունը:
  • Համակարգել և վերահսկել դիզ. վառելիքի կայանի աշխատանքները:
  • Համակարգել ավտոպահեստամասերի պահեստի մուտքի և ելքի գործընթացը, և վերահսկել դրանց համապատասխանությունը ելքի և մուտքի փաստաթղթերին:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ մեքենաների սպասարկման ոլորտում,
  • Ms Excel-ի միջին մակարդակի իմացություն,
  • Կազմակերպչական, համակարգման, պլանավորման և ժամանակի արդյունավետ կառավարման, հմտություններ, հետևողականություն,
  • Բարձր պատասխանատվության զգացում,
  • Ազնվություն և պարտաճանաչություն,
  • Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,
  • Վարորդական իրավունքի առկայություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Spread the word! Share this job on social media