Get our free app. It won't take up space on your device

Ավտոպարկի պատասխանատու

AAB Construction

Industry: Logistics, Transportation
Deadline: 2/15/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

AAB Construction ընկերության դինամիկ աճող թիմին միանալու համար փնտրում ենք Ավտոպարկի պատասխանատուի, ով կվերահսկի ընկերության տեխնիկաների երթերը:

Պարտականություններ

  • Առաջնահերթության համաձայն բաշխել տեխնիկաները համապատասխան տեղամասերի միջև,
  • Վերահսկել տեխնիկաների և հումք-նյութերի տեղափոխման գործընթացները,
  • Կազմակերպել և վերահսկել վարորդների անխափան աշխատանքը՝ հետևել նրանց տեղափոխությունների գրաֆիկին և կարգապահության պահպանմանը,
  • Հետևել տեխնիկաների շահագործման ողջ ընթացքին և օպտիմալ երթուղինեով վարորդների աշխատանքի կազմակերպմանը,
  • Բացահայտել և վերլուծել առաջացած խնդիրները, մշակել և կրառել համապատասխան լուծումներ,
  • Վարել անհրաժեշտ հաշվետվություններ ավտոպարկի գործունեության մասով:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն,
  • Աշխատանքային փորձ բեռնափոխադրման ոլորտում, փորձը շինարարության ոլորտում կդիտվի որպես առավելություն,
  • Սթրեսակայունություն, վերլուծական մտածելակերպ,
  • Հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • Ռուսերեն լեզվի իմացություն,
  • Գործուղումների մեկնելու պատրաստակամություն,
  • Սեփական մեքենայի առկայությունը պարտադիր է:

Հավելյալ նշումներ

Եթե Ձեր փորձն ու կարողությունները համապատասխանում են վերը նշված պահանջներին, ապա կարող եք ուղարկել ինքնակենսագրական/CV նշված Էլ․ հասցեին, վերնագրի դաշտում պարտադիր նշելով «Ավտոպարկի պատասխանատու» անվանումը:

Լրացուցիչ տեղեկություն

Ընկերությունը առանձնակի կարևորում է աշխատավայրում աշխատանքային բարենպաստ պայմանների ստեղծումը, առաջարկելով՝

  • Արհեստավարժ և համագործակցող թիմ,
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն,
  • Անհրաժեշտ կահավորանքով գրասենյակ և խոհանոց,
  • Աշխատավարձերի վերանայման ճկուն համակարգ,
  • Կորպորատիվ հեռախոսակապ և ինտերնետ:

Spread the word! Share this job on social media