Get our free app. It won't take up space on your device

Ավտոպարկի Պատասխանատու

Premier Foods LLC

Industry: Logistics, Transportation
Deadline: 7/31/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Job posting has expired

Նկարագրություն

“Պրեմիեր Ֆուդս” ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու աշխատակից՝ ավտոպարկի պատասխանատուի թափուր աշխատատեղը համալրելու համար:

Պարտականություններ

  • Պարբերաբար Իրականացնել Ընկերությանը պատկանող շարժական տեխնիկայի տեխնիկական վիճակի ստուգում,
  • Հայտնաբերել Ընկերությանը պատկանող շարժական տեխնիկայի անսարքությունները և կազմակերպել վերանորոգման աշխատանքները,
  • Ապահովել Ընկերությանը պատկանող մեքենաների ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը և տեխնիկայի տեխ. զննման գործընթացը,
  • Կազմել և վարել առաքման ստորաբաժանման մեքենաների վառելիքի և վազքի վերաբերյալ հաշվետվություններ,
  • Վերահսկել, որպեսզի վարորդները Ընկերությանը պատկանող տեխնիկան շահագործեն խնամքով և պահպանեն արտաքին և ներքին մաքրությունը,
  • Պլանավորել Ընկերությանը պատկանող շարժական տեխնիկայի վրա կատարվող ծախսերի տարեկան բյուջեն և վերահսկել ընթացիկ ծախսերը,
  • Պլանավորել դիզ. վառելիքի ամսական պահանջարկը և պատվիրել պահանջվող քանակությունը,
  • Պարբերաբար հանդես գալ նոր առաջարկներով ավտոպարկի կոորդինացման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ մեքենաների սպասարկման ոլորտում,
  • Կազմակերպչական, համակարգման, պլանավորման և ժամանակի արդյունավետ կառավարման, հմտություններ, հետևողականություն,
  • Առաջնահերթություններ սահմանելու, որոշումներ կայացնելու և խնդիրների լուծման կարողություն,
  • Միաժամանակ բազմաբնույթ խնդիրների վրա աշխատելու ունակություն, լարված իրավիճակներում և սեղմ ժամկետներում աշխատելու փորձ,
  • Բարձր պատասխանատվության զգացում,
  • Ազնվություն և պարտաճանաչություն,
  • Վարորդական իրավունքի առկայություն:

Հավելյալ նշումներ

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին:

Spread the word! Share this job on social media