
Ավտոպարկի ղեկավարի տեղակալ
SIXT Armenia
Պարտականություններ
- Հետևել ավտոմեքենաների արտաքին և ներքին մաքրությանը, ըստ անհրաժեշտության տեղափոխել ավտոլվացման և քիմմաքրման ծառայության կայաններ:
- Ավտոմեքենաների տեխնիկական խնդիրների հայտնաբերման դեպքում դրանց մասին տեղեկացնել ավտոպարկի ղեկավարին և ըստ անհրաժեշտության տեղափոխել դրանք սպասարկման կայաններ:
- Ապահովել ավտոմեքենաների տեղափոխումը մասնաճյուղերի միջև:
Պահանջներ
- Մեխանիկական և ավտոմատ փոխանցման տուփով ավտոմեքենա վարելու փորձը պարտադիր է
- 3+ տարվա վարորդական իրավունքի առկայություն
- Հարակից ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Հետևողականություն
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները նշված էլ. փոստին subject դաշտում նշելով՝ Ավտոպարկի ղեկավարի տեղակալ:
2007 թվականի հուլիսին SIXT-ը հաստատվեց Հայաստանում՝ դառնալով տեղական շուկայում ավտովարձույթի առաջատար ընկերություն: SIXT-ի հետ ավտոմեքենա վարձակալելը կարող է նպաստել Հայաստանում փորձի ձեռքբերմանը: Մենք առաջարկում ենք նորագույն ավտոմեքենաների լայն ընտրանի, որոնք կարող են բավարարել ուղևորության ցանկացած պահանջ: 24/7 ռեժիմով աշխատող գրասենյակը, որը տեղակայված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում տեղակայված գրասենյակը ճանապարհորդներին տալիս է ավտոմեքենա վարձակալելու հրաշալի հնարավորություն՝ իրենց ժամանցային և բիզնես կարիքներից ելնելով: Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի «Meet and greet» կայանը հնարավորություն է տալիս տեղաշարժման լուծումներ գտնել երկրի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող երկրորդ խոշոր քաղաքում` Հայաստանի մշակութային մայրաքաղաքում: