Ավտոամաբարձիչի (Кар) վարորդ
Shen - Effect Group CJSC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք Ավտոամաբարձիչի/կառի վարորդ, ով ունի համապատասխան փորձ: Մեր ավտոամբարձիչները 3 տոննա են և աշխատում են գազով:
Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է 09:00-17:30 մինչև ուրբաթ օրը, շաբաթ օրը՝ 09:00-15:00:
Հասցեն՝ ք. Երևան, Շիրակի 2/5:
Պարտականություններ
- Իրականացնել ապրանքների բարձում բեռնափոխադրում տարածքի ներսում
- Ապրանքների տեսակավորում, դարսում, վերակշռում, բեռնում և բեռնաթափում ամբարձիչի օգնությամբ
Պահանջներ
- Ավտոամբարձիչ/ կառ վարելու հմտություն
- Ավտոամբարձիչ վարելու փորձը պարտադիր է
Հավելյալ նշումներ
Աշխատանքին դիմելու համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարով կամ այցելել գրասենյակ՝ դիմում-հայտ լրացնելու: Մեր հասցեն է Շիրակի 2/5, Չարբախի մետրոյի հարևանությամբ:
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: