
Ավագ Վաճառող Խորհրդատու (Էլեկտրատեխնիկայի խանութում)
Errand HR
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Errand HR Agency-ի գործընկեր՝ Կենցաղային տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ միավորող ըներությունը փնտրում է պարտադիր աշխատանքային փորձով Առաջատար Խորհրդատու-Վաճառող(ուհի)ների։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-
Հաճախորդներին ապրանքների վերաբերյալ բարձրակարգ խորհրդատվության տրամադրում,
-
Վաճառասրահում գործող ակցիաների ներկայացում հաճախորդներին,
-
Հաճախորդների անհատական եւ բարձրակագ սպասարկում՝ նրանց պահանջների մաքսիմալ բացահայտումով,
-
Վաճառասրահում անհրաժեշտ ապրանքատեսականու առկայությանը հետեւում,
-
Ապրանքատեսականու պատշաճ ներկայացում եւ դասավորվածության ապահովում՝ ներառյալ գնապիտակների առկայությունը եւ համապատասխանությունը,
-
Գնորդների սպասարկում ըստ սահմանված սպասարկման կանոնների եւ մոտեցումների,
-
Անմիջական ղեկավարի կողմից տրվող աշխատանքային պարտականություններից բխող այլ հանձնարարությունների կատարում։
ՊԱՀԱՆՋՆԵՐ
-
Առնվազն 1 տարվա փորձ Էլեկտրատեխնիկայի վաճառքի ոլորտում,
-
Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS Office, 1C,
-
Ռուսաց լեզվի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
-
Ներկայացման ու հաղորդակցման հմտություններ,
-
Համբերատարություն, ուշադրություն, նրբանկատություն,
-
Աշխատասիրություն եւ պատասխանատվության բարձր զգացում,
-
Արագ կողմնորոշվելու կարողություն։
ՀԱՎԵԼՅԱԼ ՆՇՈՒՄՆԵՐ
Մեզ մոտ Դուք կունենաք՝
-
Լրացուցիչ ամենամսյա պարգեւատրում (KPI համակարգ),
-
Առողջության ապահովագրություն,
-
Մասնագիտական աճ եւ շարունակական կրթություն,
-
Լրացուցիչ արձակուրդ ամուսնության կապակցությամբ, Կորպորատիվ միջոցառումներ,
-
Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
-
Գիտելիքների փոխանակման եւ շարունակական ուսուցման հնարավորություն,
-
Դինամիկ աճող, կայուն գործատու,
-
Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օրյա
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։