
Ավագ SMM մասնագետ
BrandOn LLC
Նկարագրություն
- Պլանավորել և մշակել սոցիալական մեդիայի կոնտենտ,
- Կազմակերպել նկարահանումներ,
- Իրականացնել սոցիալական մեդիայի ամենօրյա գործունեությունը,
- Ստեղծել բովանդակություն սոցիալական մեդիա հարթակների համար,
- Տարբեր ընկերությունների սոց․ էջերի վարում,
- Սոցիալական մեդիա մարքեթինգին առնչվող այլ հանձնարարություններ։
Պարտականություններ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ, որպես ՍՄՄ մասնագետ,
- Ads Manager-ի իմացություն,
- Նկարահանումներ պլանավորելու կարողություն,
- Վերլուծական մտածողություն, ճկունություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Հաղորդակցման հմտություններ,
- Անկախ և թիմային միջավայրում աշխատելու և համագործակցելու կարողություն,
- Ստեղծագործական մտածելակերպ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր 09։00-18։00, 5/2
- Մասնագիտական դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն
- Մասնագիտական առաջընթացի հնարավորություն
- Թիմբիլդինգներ
Բրենդոն մարքեթինգային ընկերությունը մատուցում է մարքեթինգային և բրենդինգային ծառայություններ; Մենք իրականացնում ենք որակյալ դիզայներական աշխատանքներ, ստեղծում ենք պրոֆեսիոնալ և հարմարավետ կայքեր, գտնում ենք կրեատիվ մարքեթինգային լուծումներ, օգնում ենք ընկերություններին շուկայում զբաղեցնել առաջատար դիրքեր: Ներկայիս բարդ մրցակցային պայմաններում ընկերություններին անհրաժեշտ է անընդհատ շարժվել առաջ, ունենալ մրցակցային առավելություններ և առաջ քաշել նորանոր գաղափարներ: Վստահեք մեզ Ձեր բիզնեսի ամենակարևոր մասը՝ մարքեթինգը: