Get our free app. It won't take up space on your device
Industry: Legal, Insurance
Deadline: 5/20/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

ՀՖՖ իրավաբանական և մարդկային ռեսուրսների բաժինը կազմակերպում է ՀՖՖ-ին առնչվող իրավական գործընթացները, իրավական աջակցություն է ցուցաբերում ՀՖՖ աշխատակազմին և շահառուներին, ապահովում է ՀՖՖ կանոնադրության կիրառումը, նպաստում է ներքին ընթացակարգերի համապատասխանեցմանը ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին, իրականացնում է մարդկային ռեսուրսների կառավարում, այդ թվում՝ աջակցում է ՀՖՖ աշխատակազմի բոլոր անդամներին՝ իրենց գործունեության համար լավագույն պայմաններ ստեղծելու և առավելագույն արդյունավետություն ապահովելու համար։

Պարտականություններ

  • Կազմել իրավաբանական փաստաթղթեր, այդ թվում՝ պայմանագրեր, համաձայնագրեր, հրամաններ,
  • Մշակել ՀՖՖ կանոնակարգեր, ներքին իրավական փաստաթղթեր, անհրաժեշտության դեպքում դրանք բարեփոխել,
  • Իրականացնել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի լավագույն փորձի և չափանիշների շարունակական ուսումնասիրություն և դրա հիման վրա ներկայացնել ՀՖՖ համապատասխան ստանդարտների փոփոխության առաջարկներ,
  • ՀՖՖ աշխատակազմին տրամադրել իրավաբանական աջակցություն,
  • Մշտադիտարկել պայմանագրերի վերջնաժամկետները,
  • Ապահովել ՀՖՖ իրավաբանական և ՄՌ փաստաթղթերի համակարգումն ու արխիվացումը,
  • Ապահովել ՀՖՖ իրավաբանական և ՄՌ վերաբերելի տեղեկատվական բազաների վարումն ու թարմացումը,

Պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում փորձի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն։
  • Հայերենի, անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացություն,
  • ՀՖՖ կանոնադրության և կանոնակարգերի գերազանց իմացություն։
  • Ծանրաբեռնվածության պայմաններում բազմակողմանի աշխատելու ունակություն,
  • Խնդիրներն արագ հայտնաբերելու և լուծելու ունակություն,
  • Նորարարություն և նախաձեռնողականություն,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություն,
  • Թիմային աշխատանքի և թիմբիլդինգի հմտություն,
  • Գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Հնգօրյա աշխատանքային շաբաթ, 40ժ. տևողությամբ։

Spread the word! Share this job on social media