
Ավագ Backend Ծրագրավորող (PHP + Python)
«Վարդանանց» ՆԲԿ
Ավագ Backend ծրագրավորող (PHP + Python)
Աշխատանքի վայրը՝ Երևան, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։
Աշխատանքի նկարագրություն
Մենք փնտրում ենք բարձր մոտիվացված և փորձառու Ավագ Backend ծրագրավորող, ով ունի PHP/Laravel-ի ամուր գիտելիքներ՝ միանալու մեր դինամիկ թիմին։ Python-ի իմացությունը մեքենայական ուսուցման (ML) և մոդելների ուսուցման ոլորտում կարևոր առավելություն է։ Դուք կաշխատեք ամուր API-ներ մշակելու, տվյալների բազաներ կառավարելու և օպտիմալացնելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում գործող համակարգերն ինժեներական ռեվերս անելու վրա։
Պարտականություններ
- Նախագծել, մշակել (development) backend լուծումներ՝ օգտագործելով PHP և Laravel ֆրեյմվորկը։
- Կառուցել, թեստավորել և գործարկել RESTful API-ներ՝ աջակցելու frontend և շարժական հավելվածներին։
- Իրականացնել տվյալների բազայի կառավարման գործառույթներ, ներառյալ՝ սխեմաների նախագծումը, օպտիմալացումը և խնդիրների լուծումը MySQL-ում։
- Ռեվերս ինժեներական գործիքներ իրականացնել գործող համակարգերում՝ ֆունկցիոնալությունը բարելավելու կամ միգրացիայի համար։
- Գրել մաքուր, արդյունավետ կոդ, որը համապատասխանում է PSR-4 ստանդարտներին։
- Պահպանել և թարմացնել “Tech-Documentation”, ներառյալ՝ API-ի առանձնահատկություններն ու համակարգի ճարտարապետությունը։
- Համագործակցել բազմագործառույթային թիմերի հետ՝ ապահովելու սահուն ինտեգրում և նախագծերի իրականացում։
- Կառավարել source control-ը Git-ի միջոցով՝ ապահովելով կոդի որակն ու վերսիայի կառավարման լավագույն պրակտիկաները։
- Մշտապես հետևել ոլորտի նորամուծություններին և տեխնոլոգիաներին՝ պրոցեսներն ու արդյունքները շարունակաբար բարելավելու համար։
Պահանջներ
- 4+ տարվա գործնական փորձ PHP և Laravel ֆրեյմվորկով։
- Git-ի վերսիայի կառավարման գործնական իմացություն, ներառյալ՝ մասնաճյուղերի և pull request-ների կառավարումը։
- API դիզայնի և իրականացման ամուր հասկացություն, ներառյալ՝ authentication մեթոդները՝ OAuth և JWT։
- Ռելացիոն տվյալների բազաների (MySQL) և օպտիմալացման տեխնիկաների լավ իմացություն (Normalization, Index, PoolCache…)։
- Ռեվերս ինժեներական գործիքների և գործընթացների ծանոթություն՝ գործող կոդային բազաները վերլուծելու և բարելավելու համար։
- Միաժամանակ բազմաբնույթ նախագծերի և առաջադրանքների կատարում։
- Տեխնիկական փաստաթղթերը, ներառյալ՝ API-ի փաստաթղթերի և կոդավորման ստանդարտները կարդալու և գրելու ունակություն։
- Խնդիրների լուծման և debugging-ի ուժեղ հմտություններ՝ առկա խնդիրները նույնականացնելու և լուծելու կարողությամբ։
- Գերազանց հաղորդակցման և համագործակցության հմտություններ՝ թիմային աշխատանքին ակտիվ մասնակցությամբ։
Նախընտրելի որակավորումներ (ցանկալի են, բայց պարտադիր չեն)
- Task management գործիքների (օրինակ՝ Jira, Asana) փորձ։
- Հմտություն կատարելու հիմնական DevOps գործողությունները, ներառյալ՝ LEMP-ի տեղակայում, սխալների շտկում, մոնիթորինգ, GCE կամ AWS տեղակայում։
- Վճարային համակարգերի և վճարային դարպասների ինտեգրման ծանոթություն։
- Microservices ճարտարապետության և բաշխված համակարգերի իմացություն։
- Ապահով կոդավորման պրակտիկաների և սկզբունքների գիտելիք՝
Python, Kafka, openAI-Integration․
Հետաքրքրվա՞ծ եք
Ուղարկե՛ք կենսագրական Ձեր տվյալները` CV-ին, նշված էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով «Ավագ Backend ծրագրավորող (PHP+Pyhthon)»:
- Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 59 21 00, ներքին՝ 2567 համարով։
- Մեր մասին մանրամասն՝ https://vardanants.am/hy/vacancies
Բարի գալուստ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։
Մենք արդեն 19 տարի համատեղում ենք պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ Ձեզ տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն իսկապես Դուք ունեք։
Ի՞նչն է մեզ առանձնացնում.
- Պրոֆեսիոնալիզմը և փորձը․ մեր բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը։
- Անհատական մոտեցում․ մենք մշակում ենք բուժման անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր անհատական կարիքները։
- Ժամանակակից սարքավորումներ․ «Վարդանանց» ՆԲԿ-ն մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։
- Հարմարավետություն․ թե՛ գլխամասում, թե՛ մասնաճյուղերում, ստեղծվել են բոլոր պայմանները, որ Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Նշանակված ժամին ներկայանալու դեպքում սպասելու տևողությունը չի գերազանցում 10 րոպեն:
- Որակի կրկնակի վերահսկողություն․ բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։