Աշխղեկ (Lոռու մարզ)
AAB Construction
Նկարագրություն
AAB Construction ընկերության թիմին միանալու համար փնտրում ենք Աշխղեկի, ով պատասխանատու կլինի ընկերության տարբեր տեղամասերում (Լոռու մարզ) շինարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման համար:
Պարտականություններ
- Կազմակերպել և պլանավորել նախագծերին համապատասխան շինարարական աշխատանքները,
- Շինարարության իրականացման նախնական փուլում վեր հանել նախագծային խնդիրները,
- Պլանավորել և իրականացնել անձնակազմի անխափան աշխատանքները,
- Համագործակցել և պահպանել մշտական հաղորդակցում անձնակազմի և պատվիրատու կողմի ներկայացուցիչների հետ,
- Նախատեսված չափորոշիչներին համապատասխան ստուգել կատարված աշխատանքները,
- Թերություններ առաջանալու պարագայում անմիջապես տեղեկացնել Նախագծի ղեկավարին:
Պահանջներ
- Փորձը շինարարության ոլորտում կդիտվի որպես մեծ առավելություն,
- Ասֆալտապատման ոլորտին վերաբերվող նորմերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Նախագծեր կարդալու կարողություն,
- AutoCad ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Ղեկավարման և կազմակերպչական հմտություններ,
- Սեփական մեքենայի առկայությունը պարտադիր է:
Հավելյալ նշումներ
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական/CV կամ զանգահարել 044755570 հեռախոսահամարին։
AAB Construction is a construction company with 19 years of experience in Armenian and Georgian markets.
2006 թվականին հիմնադրվեց AAB Construction ընկերությունը։ Մեծ հեռանկարներ ունեցող երկար ճանապարհը սկսվեց ասֆալտապատման փոքրածավալ ծրագրից։
Մեր գերնպատակն է բարելավել մարդկանց կյանքը։ Որակյալ, երկարակյաց ճանապարհները լուծում են բազմաթիվ խնդիրներ, նպաստում տնտեսության զարգացմանը և ստեղծում առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ անհատական և գլոբալ մակարդակում:
Մենք կառուցում ենք մարդկանց համար։ Պատասխանատու մոտեցումը և բարձր որակը թույլ են տալիս նայել առաջ ու տեսնել, թե ինչպես է մեր գործունեությունը նպաստում գեղեցիկ կյանքի և ապահով կենսական միջավայրի ստեղծմանը: