
Աշխղեկ
"Telecom Armenia" OJSC
Մենք փնտրում ենք Աշխղեկ` կապիտալ /մոնոլիտ/ շինարարության իրականացման փորձով։
Պարտականություններ
- Մշակել և իրականացնել շինարարական աշխատանքների իրականացման ժամանակացույց՝ ծրագրի վերջնաժամկետները պահպանելու նպատակով,
- Համագործակցել ճարտարապետների, ինժեներների և ծրագրի ղեկավարների հետ՝ աշխատանքային պլանները համապատասխանեցնելու նպատակով,
- Ապահովել աշխատուժի, նյութերի և սարքավորումների արդյունավետ բաշխումը,
- Վերահսկել բյուջեն և օպտիմալացնել ռեսուրսների օգտագործումը,
- Վերահսկել ամենօրյա շինարարական աշխատանքները տեղում,
- Վերահսկել և համակարգել աշխատողների, ենթակապալառուների և մատակարարների աշխատանքը,
- Ապահովել գործիքների և սարքավորումների պատշաճ օգտագործումը և սպասարկումը,
- Իրականացնել տեղանքի ստուգումներ՝ որակի ապահովման նպատակով,
- Կազմել անհրաժեշտ նյութերի պահանջագրեր, ներկայացնել գնումների և մատակարարման բաժնի հաստատմանը,
- Ապահովել շինարարական աշխատանքների կատարումը, ռեսուրսնեի նպատակային և ռացիոնալ օգտագործումը,
- Ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություններ։
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն (շինարարություն, քաղաքացիական ճարտարագիտություն),
- Առնվազն 7 տարվա կապիտալ մոնոլիտ/շինարարության ոլորտում աշխղեկի կամ տեղամասի ղեկավարի աշխատանքային փորձ,
- Շինարարության կազմակերպման հմտություններ,
- Շինարարական և անվտանգության նորմերի օրենսդրական պահանջների իմացություն,
- Կազմակերպվածություն,
- Թիմ ղեկավարելու կարողություն,
- Առաջնորդելու և առաջնահերթություններ սահմանելու ունակություններ,
- Ժամանակը կառավարելու ունակություն։
Team Telecom Armenia-ն հայկական ընկերություն է, որն ամբողջ Հայաստանում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Team-ը ժառանգել է Հայաստանում կապի առաջին օպերատորի հարուստ փորձը և համադրում է այն ժամանակակից տեխնոլոգիաների հետ: Մենք ավելի քան 100 տարի կապ տրամադրող ընկերություն ենք, որի կայունությունը՝ վաղվա օրվա նկատմամբ վստահության երաշխիք է։ Փոխվում են տեխնոլոգիաները, մարդիկ ու անվանումները, սակայն անփոփոխ է մնում տեխնոլոգիական առաջամարտիկի ու լոկոմոտիվի որդեգրած առաքելությունը․ Հայաստանում առաջին զանգը քաղաքային և բջջային հեռախոսներով, առաջին ուղարկված կարճ հաղորդագրությունը հենց մենք ենք հնարավոր դարձրել։ Այժմ էլ՝ իր ոլորտի առաջատար ու արհեստավարժ մասնագետներով համալրված թիմը պատրաստ է նոր փոփոխություններ ու զարգացումներ բերել հեռահաղորդակցության ոլորտ, համաշխարհային առաջադեմ և ապագայի տեխնոլոգիաները ներդնել՝ ծառայեցնելով դրանք մարդկանց կենցաղային ու բիզնես խնդիրների լուծմանն ու կյանքի բարելավմանը։ Team Telecom Armenia-ի գլխամասային գրասենյակը Երևանի հանրահայտ «Կապի շենքն» է։