Get our free app. It won't take up space on your device

Աշխղեկ

ASEDL LLC

Industry: Engineering, Architecture, Construction
Deadline: 7/10/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

Կազմակերպում, վերահսկում և կոորդինացնում է շինարարության ողջ ընթացքը ըստ նախագծի, իրականացնում է շինարարական աշխատանքների չափագրման աշխատանքներ:

Աշխատանքային գործառույթներ՝

  • Վերահսկում և կոորդինացնում է շինարարական աշխատանքների ողջ ընթացքը;
  • Համեմատում է կատարված աշխատանքները ճարտարապետական նախագծերի հետ;
  • Վերահսկում է շինարարական աշխատանքների և նյութերի որակը;
  • Հետևում է, որպեսզի շինարարական աշխատանքները կատարվեն սահմանված ժամկետներում;
  • Հետևում է շինարարական անձնակազմի աշխատանքի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանմանը;
  • Մասնակցում է շինարարական անձնակազմի հավաքագրման աշխատանքներին;
  • Հետևում է, որպեսզի նախագծերը համապատասխանեն արտադրական, ինժեներական պահանջներին;
  • Նոր շինությունների շահագործման հանձնելուց առաջ համոզվում է, որ ինժեներական տեսանկյունից խնդիրներ չկան;
  • Չափագրում է կատարված շինարարական աշխատանքները;
  • Համեմատում է փաստացի կատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերում նշված աշխատանքների հետ;
  • Կրում է նյութական պատասխանատվություն շինարարությունում կիրառվող նյութերի համար;
  • Կազմում է անհրաժեշտ նյութերի պահանջագիր, ներկայացնում է տնօրինությանը հաստատման;
  • Կազմակերպում, պլանավորում և վերահսկում է շինարարական թիմերի աշխատանքները;
  • Հետևում է, որպեսզի աշխատակիցները հետևողական լինեն Ընկերության Ներքին Կարգապահական Կանոնակարգով ամրագրված նորմերին;

Պահանջվող որակավորումներ՝

  • Բարձրագույն կրթություն`շինարարական ոլորտի;
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
  • Պլանավորման ունակություն;
  • Մարդկանց կառավարելու ունակություն;
  • Համակարգված աշխատելու կարողություն;
  • Թիմում աշխատելու կարողություն;
  • AutoCad ծրագրով աշխատելու հմտություններ;
  • Շինարարական նախագծեր հասկանալու և իրականացնելու հմտություններ:

Հավելյալ նշումներ

Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը նշված էլ․ փոստին։

Spread the word! Share this job on social media