
Աշխատավարձի հաշվարկման մասնագետ
Bacon Product LLC
Նկարագրություն
Բեկոն Պրոդուկտ ընկերության ֆինանսական թիմը համալրվում է։ Փնտրում ենք Աշխատավարձի հաշվարկման մասնագետի
Պարտականություններ
- Կատարել աշխատակիցների աշխատավարձերի ճշգրիտ և ժամանակին հաշվարկ՝ հաշվի առնելով գրաֆիկների, արտադրական պլանի, լրացուցիչ ժամերի և այլ վճարումների առանձնահատկությունները
- Վարել աշխատակիցների աշխատանքի գրանցման, մասնակցության, արտաժամյա և հերթափոխային աշխատանքների հաշվառումը
- Հաշվարկել հարկերը, սոցիալական ապահովագրության վճարները, արձակուրդային, հիվանդության նպաստները և այլ վճարումներ
- Մշակել տվյալներ արտադրական գործընթացի համար, ներառյալ՝ արտադրական միավորների վրա աշխատավարձի ազդեցության վերլուծությունը
- Պատրաստել աշխատավարձի հաշվետվություններ բաժինների, կազմակերպության ղեկավարության և պետական մարմինների համար
- Հետևել Հայաստանի հարկային օրենսդրության, աշխատանքային օրենսգրքի և սոցիալական ապահովության նորմերին
- Համակարգել աշխատավարձի հաշվարկման գործընթացը կազմակերպության այլ բաժինների հետ՝ (օրինակ՝ արտադրության, ՄՌԿ և հաշվապահության բաժիններ)
- Ապահովել աշխատավարձի հաշվարկի և գործընթացների գաղտնիությունը
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ տնտեսագիտության ոլորտում:
- Առնվազն 2 տարվա փորձ աշխատավարձերի հաշվարկման կամ արտադրական հաշվապահական ոլորտում
- Գիտելիքներ արտադրական կազմակերպությունների աշխատաժամանակի կառավարման առանձնահատկությունների և օրենքների վերաբերյալ
- Ծրագրային հմտությունների առկայություն (1C, MS Excel)
- Կազմակերպչական և վերլուծական հմտություններ
- Հարկային հաշվետվությունների պատրաստման և պետական մարմինների հետ աշխատանքի փորձ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: