Նկարագրություն
«Նազարյան Քուլինգ Սիսթեմ» ընկերությունը փնտրում է արտաքին կապերի մասնագետ ՝ իր թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Արտաքին շուկայի ուսումնասիրություն, գործընկերների փնտրում
- Աջակցություն փաստաթղթաշրջանառության կազմակերպման հարցերում
- Բեռնափոխադրողների հետ բանակցությունների վարում
- Փաստաթղթերի փաթեթների կազմում ղեկավարության համար
- Անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում
Պահանջներ
- Ռուսերեն և անգլերեն լեզուների (գրավոր և բանավոր) գերազանց իմացություն
- MS Office-ի իմացություն
- Մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն
- Կազմակերպված և արագ աշխատելու ունակություն
- Պարտաճանաչություն
- Վերջնաժամկետները պահպանելու ունակություն
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
- Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է
Հավելյալ նշումներ
Նախընտրելի սեռը՝ իգական
Համապատասխան և հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ռեզյումեները ուղարկել նշված էլ․ հասցեին։