Get our free app. It won't take up space on your device

Արտահանման գործավար

Eldorado Armenia

Industry: Administrative, Clerical, Sales, Business Development
Deadline: 2/22/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

Մեր ընկերությունը փնտրում է կազմակերպված, ուշադիր, ճշտապահ և պատասխանատու մասնագետի, ով կմիանա մեր թիմին՝ ապահովելու արտահանման փաստաթղթերի ձևակերպման գործընթացները։

Պարտականություններ

  • Արտահանման գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում և ձևակերպում (CMR, ինվոյսներ, փաթեթավորման ցուցակներ, հաշվապահական փաստաթղթեր և այլ ուղեկցող փաստաթղթեր)։
  • Հաշիվների դուրսգրում և անհրաժեշտ տեղեկատվության ճշգրիտ ամրագրում՝ համաձայն արտահանման պայմանագրի։
  • Համագործակցություն ֆինանսական բաժնի հետ՝ տվյալների տրամադրման, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և անհրաժեշտ վճարումների համակարգման նպատակով։
  • Արտահանման փաստաթղթերի ստուգում՝ սխալներից և անճշտություններից խուսափելու համար։
  • Ֆինանսական բաժնի հետ միասին՝ վճարումների և մուտքերի վերահսկում, ինչպես նաև ընթացիկ ծախսերի փաստաթղթավորում։
  • Ընկերության բազայում բոլոր արտահանման և ֆինանսական փաստաթղթերի գրանցում, արխիվացում և անհրաժեշտության դեպքում տվյալների վերամշակում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտություն, հաշվապահություն կամ միջազգային առևտրի ոլորտներում)։
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ արտահանման կամ ֆինանսական ոլորտում։
  • Գիտելիքներ միջազգային առևտրի կարգավորումների և հաշվապահական փաստաթղթերի վերաբերյալ։
  • MS Office (հատկապես Excel) և 1C կամ այլ հաշվապահական ծրագրերի իմացություն։
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն (գրավոր և բանավոր)։
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։

Հավելյալ նշումներ

Մեզ մոտ դուք կունենաք՝

  • Մասնագիտական աճ,
  • Անվճար առողջության ապահովագրություն,
  • Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման դեպքում։

Աշխատանքային գործունեության հասցե՝ Ավան, Աճառյան 33/4

Աշխատանքային գրաֆիկ՝ 5 օրյա (երկուշաբթիից ուրբաթ)

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին:

Company օverview
address
Address
ք․ Երևան, Աճառյան 33/4
address
Number of employees
151-500
Phone
Phone
041108890

Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:

Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։

Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։

Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`

  • ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
  • ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
  • ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
  • ք. Չարենցավան` Քոչարի 16/3
  • ք. Էջմիածին, Թումանյան 0/10
  • ք. Արմավիր, Շահումյան 50/2
See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Education reimbursement
Education reimbursement
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media