
Արտադրության տնօրեն
Bacon Product LLC
Նկարագրություն
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Արտադրության տնօրենի՝ միանալու արտադրական պրոֆեսիոնալ թիմին:
Պարտականություններ
Արտադրության տնօրենը պատասխանատու է ծախսարդյունավետ և որակյալ արտադրական գործընթացի համար։ Արտադրության տնօրենի կատարողականը ենթադրում է թիմի կառավարում, ռազմավարական պլանավորում և գործառնական կառավարում:
Կատարողականի առաջին նպատակն է Արտադրական ռազմավարության մշակումը և արտադրության պլանավորումը
Հիմնական գործառույթներ
- Մշակել և իրականացնել արտադրական ռազմավարություն, որը համահունչ է ընկերության ռազմավարական նպատակներին, և ընդգրկում է իրականացման հստակ ժամանակացույցներ և բյուջետային սահմանափակումներ
- Կանխատեսել արտադրական կարիքները՝ հաշվի առնելով պահանջարկի փոփոխությունները, և ապահովել պլանների ճկուն հարմարեցում այդ կարիքներին
- Համագործակցել մատակարարման բաժնի հետ՝ արտադրական գործընթացի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով
- Համակարգված աշխատել կոմերցիոն բաժնի հետ՝ քանակական պլանավորման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար
- Մարքեթինգի բաժնի հետ համագործակցելով՝ ապահովել արտադրության համապատասխանությունը շուկայի պահանջներին և նպաստել ընկերության ընդհանուր նպատակների իրագործմանը
- Հետևել ոլորտի միտումներին և տեխնոլոգիական առաջընթացին՝ արտադրական գործընթացների արդյունավետությունն ու նորարարական կարողությունները զարգացնելու համար
- Մասնակցել ընկերության ընդհանուր ռազմավարության մշակմանը, հատկապես որակի, քանակի և տեսականու ուղղություններով
- Վերահսկել արտադրության որակի չափանիշների և ստանդարտների պահպանման գործընթացը՝ արտադրանքի համապատասխանությունն ապահովելու համար
- Իրականացնել արտադրական գործընթացների անընդհատ վերլուծություն՝ արդյունավետության բարձրացման և օպտիմալացման նպատակով
- Ներկայացնել առաջարկներ արտադրական շղթայի բարելավման, ինչպես նաև արտադրական գործընթացների ավտոմատացման վերաբերյալ՝ նվազեցնելու ծախսերը և բարձրացնելու արտադրողականությունը
Կատարողականի երկրորդ նպատակն է թիմի կառավարումը և առաջնորդումը
Հիմնական գործառույթներ.
- Կառավարել և համակարգել արտադրական մենեջմենթի և Տեխնոլոգիական բաժնի թիմը
- ՄՌԿ բաժնի հետ իրականացնել աշխատակիցների հավաքագրման կարիքների գնահատումը և մանսակցություն ունենալ հավաքագրման գործընթացին
- ՄՌԿ բաժնի հետ կազմել արտադրության մենեջմենթի անհատական զարգացման պլաններ և վերահսկել դրանց իրականացումը
- Ներդնել KPI-ներ և կառավարել դրանք
- Մշակել և իմպլեմենտացնել տեխնոլոգիաների զարգացման ծրագրեր
- Սահմանել հստակ նպատակներ և ակնկալիքներ արտադրական թիմի համար և ապահովել համապատասխանեցում ընկերության ռազմավարական նպատակների
- Առաջարկել ատրադրության աշխատակիցների վարձատրության մեխանիզմներ՝ ընկերության աշխատանքային գործընթացի օպտիմալացման համար
- Իրականացնել արտադրամասի աշխատանքային հերթափոխերի սահմանում և վերահսկում
Կատարողականի երրորդ նպատակն է արտադրական գործընթացի ֆինանսական կառավարումը
Հիմնական գործառույթներ
- Մշակել և կառավարել արտադրության բյուջեն՝ ապահովելով ծախսարդյունավետ գործառնություններ
- Վերլուծել արտադրության ծախսերը և բացահայտել ծախսերի կրճատման ուղիները
- Համագործակցել ֆինանսական բաժնի հետ՝ կապիտալ ծախսերը կանխատեսելու և կառավարելու համար
- Տնօրինությանը տրամադրել պարբերական հաշվետվություններ արտադրության կատարողականի և հնարավորությունների վերաբերյալ
- Հանդիսանալ կապող օղակ տնօրինության և արտադրական թիմի միջև
- Անհրաժեշտության դեպքում՝ ներկայացնել արտադրական թիմը գործընկերներին և մատակարարներին
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն Բիզնեսի կառավարման, արդյունաբերական ճարտարագիտության կամ հարակից բնագավառներում
- Առնվազն 5-7 տարվա աշխատանքային փորձ արտադրական մենեջմենթի ոլորտում
- 2 տարվա փորձը հենց սննդամթերքի արտադրության ոլորտում կդիտարկվի որպես առավելություն
- Ուժեղ առաջնորդության և թիմային կառավարման ունակություններ
- Խնդիրներ լուծելու և որոշումներ կայացնելու գերազանց հմտություններ
- Արտադրության պլանավորման և վերահսկման գործընթացի գերազանց իմացություն
- Արտադրության տեխնիկական սպասարկման ստանդարտների իմացություն /սարքավորումներ, սպասարկման գրաֆիկ, դետալներ և այլն/
- Արտադրության կառավարման ծրագրերի և գործիքների օգտագործման հմտություններ:
- Ուժեղ հաղորդակցման և միջանձնային հաղորցակցման հմտություններ
- Վերջնաժամկետների պահպանման նկատմամբ խիստ մոտեցում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: