Արտադրության հաշվետար- Կահույքի արտադրության ղեկավարի օգնական
AREX Co
Նկարագրություն
Արտադրական գործընթացների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի, հաշվարկների, հաշվետվությունների և ծրագրային ձևակերպումների ապահովում։
Պարտականություններ
- Օգտագործվող հումք-նյութերի ռացիոնալ օգտագործման վերահսկողություն, դրանց շարժի/ նյութածախսի մասով հաշվարկների և հաշվետվությունների ներկայացում,
- Անհրաժեշտ հումք-նյութերի պատվերների ժամանակին ներկայացում գնումների բաժին,
- Ծրագրային մուտքերի, ձևակերպումների և հաշվարկների իրականացում:
Պահանջներ
- բարձրագույն կրթություն
- աշխատանքային փորձ արտադրությունում, կահույքի արտ. աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- 1C կամ ՀԾ ծրագրերի հետ աշխատանքային փորձ,
- Excel-ի լավ իմացություն:
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։