
Արտադրության ղեկավար
"DV" LLC
Նկարագրություն
Նորաբաց, հավակնոտ, համաշխարհային մակարդակի ընկերությունը հայտարարում է մրցույթ Արտադրության ղեկավարի թափուր պաշտոնի համար։
Մենք փնտրում ենք գաստրոնոմիայի և արտադրության ոլորտում փորձով մասնագետի, ով պատրաստ է զբաղել ստեղծագործ աշխատանքով՝ ստեղծելով կախարդական կիսաֆաբրիկատներ։
Պարտականություններ
-
Կառավարել արտադրությունը՝ ապահովելով արտադրական գործընթացների արդյունավետ գործունեությունը:
-
Մշակել և իրականացնել ռազմավարություն, որն ուղղված է գործընթացների օպտիմալացմանն ու արտադրողականության բարձրացմանը :
-
Ղեկավարել արտադրության մեջ ներգրաված աշխատակազմին, ներառյալ աշխատակիցներին վերապատրաստել և մոտիվացնել:
-
Իրականացնել արտադրության պլանավորում և ռեսուրսների ճիշտ բաշխում:
-
Արտադրության բյուջեի կառավարում և ծախսերի վերահսկում:
-
Ապահովել արտադրության անվտանգության և որակի չափանիշներին համապատասխանությունը:
-
Արդյունավետությունը բարելավելու համար նոր տեխնոլոգիաների և մեթոդների մոնիտորինգ:
Պահանջներ
- Մասնագիտացված կրթություն գաստրոնոմիայի ոլորտում
- Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ սննդի արտադրության ոլորտում
- Արտադրության կառավարման և գործընթացների օպտիմալացման մեթոդների իմացություն
- Առաջնորդության և աշխատակազմի կառավարման հմտություններ
- Ռազմավարություն մշակելու և տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու ունակություն
- Ժամանակակից արտադրական սարքավորումների և տեխնոլոգիաների հետ աշխատելու փորձ
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ տիրապետում
Հավելյալ նշումներ
Մենք տրամադրում ենք մրցունակ վարձատրություն, մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ:
Եթե գաստրոնոմիայի երկրպագու եք և պատրաստ եք պատասխանատվություն ստանձնել ղեկավարել արտադրական ամբողջ գործընթացն ու աշխատակազմին, ապա այս հաստիքը հենց Ձեզ համար ենք բացել:
Սիրով սպասում ենք ՔԵԶ մեր թիմում։