Get our free app. It won't take up space on your device

Արտադրամասի ղեկավար

ԱՌԴ Գլոբալ

Industry: Marketing, Advertising, PR, Production, Operations
Deadline: 9/24/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Փնտրում ենք արտադրամասի պատասխանատու արտաքին գովազդի, ցուցադրական ստենդերի, մետաղական կոնստրուկցիաների, ցուցանակների, կահույքի պատրաստման ընթացքը կազմակերպելու և վերահսկելու համար:
Արտադրամասի ղեկավարը պատասխանատու է տվյալ տեղամասում աշխատանքների կազմակերպման և համակարգման համար:

Պարտականություններ

  • վերահսկել և ապահովել արտադրության ամենօրյա աշխատանքը
  • արտադրամասի աշխատակիցների համար սահմանել աշխատանքային գրաֆիկներ
  • վերահսկել առաջադրանքների և պլանների կատարման ընթացքը
  • քննարկել պատվերի կատարման ընթացքում օգտագործվող տեխնիկական լուծումները մենեջերի հետ և առաջադրանքը հանձնել իրականացնող վարպետներին
  • անհրաժեշտության դեպքում ծանոթանալ տեղադրման աշխատանքների մանրամասներին, այդ նպատակով կատարել չափագրումներ պատվիրատուի տարածքում
  • պատվերի կատարման ընթացքում իրականացնել որակի վերահսկում, հետևել, որպեսզի օգտագործվող նյութերը և տեխնիկական լուծումները համապատասխանեն պատվերի պահանջներին
  • արտադրանքը պատրաստ լինելուց հետո նախքան պատվիրատուին հանձնելը տեխնիկական զննում կատարել
  • հետևել աշխատանքային անվտանգության կանոնների պահպանմանը
  • կատարել ղեկավարության կողմից հանձնարարվող նմանատիպ այլ աշխատանքներ
  • ժամանակ առ ժամանակ ղեկավարությանը տալ հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն
  • պատասխանատվության բարձր զգացում
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ արտադրամասում
  • թիմ ղեկավարելու ունակություն
  • սովորելու պատրաստակամություն
  • ճկունություն
  • հետևողականություն
  • արագ կողմնորոշվելու և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն
  • համակարգչային գիտելիքներ (Excel, Word և այլն)

Հավելյալ նշումներ

ԱՌԴ Գլոբալի աշխատանքային ժամերն են երկուշաբթի-ուրբաթ 9.30-18.30, շաբաթ 9.30-17.00
Աշաատանքի վայրը՝ Գրիբոյեդով փողոց: