Արտադրամասի բանվոր (կահույքի և մետաղի արտադրություններում)
AREX Co
Նկարագրություն
Արտադրական գործընթացում նախապատրաստող և նախամշակող ֆունկցիաների իրականացում:
Պարտականություններ
- Մետաղական դետալների շուշաթղթում,
- Դետալների նախապատրաստում, մշակում,
- Դասավորում/ փաթեթավորում:
Պահանջներ
- Արտադրությունում աշխատելու և մասնագիտանալու ցանկություն,
- Ֆիզիկական առողջություն,
- Պարտաճանաչություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքները մետաղական և կահույքի արտադրություններում են: Դիմելու համար կարող եք թողնել հեռախոսահամար կամ ուղարկել Ձեր ինքնակենսագրականը:
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։