
Արտադրամասի աշխատակցուհի
Daroink LLC
Նկարագրություն
Դարոյնք ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Արտադրամասի աշխատակցուհիների:
Պարտականություններ
- Պատրաստի խմորի հետ աշխատանք (գրտնակել),
- Արտադրական ցիկլի այլ գործառույթներ:
Պահանջներ
- Աշխատասիրություն,
- Պարտաճանաչություն,
- Արագաշարժություն,
- Հանձնարարությունների հստակ և ճշգրիտ կատարելու պատրաստակամություն,
- Կոլեկտիվ աշխատանքի ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-շաբաթ՝ 09:00-18:00։
Հետաքրքրված անձիք կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 077-92-32-30:
Daroink ընկերությունը ՀՀ-ում հրուշակեղենի արտադրության ամենամեծ ձեռնարկություններից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: 360 քմ տարածքում՝ ունենալով ընդամենը 1 արտադրամաս և 12 աշխատակից, Daroink ընկերությունն 1999 թվականին արտադրեց իր առաջին արտադրատեսակը՝ «Արևիկ» և «Փոքրիկ» թխվածքաբլիթները, որի մատակարարումն իրականացվում էր ընդամենը 1 առաքման մեքենայով և հասանելի էր միայն Երևանի տարածքում։ 26 տարի շարունակ առաջնահերթություն տալով արտադրանքի բարձր որակին ու համին, այսօր Daroink-ն իր կայուն դիրքն է զբաղեցրել շուկայում՝ սպառողին ներկայացնելով տեղական յուրահատուկ ու սիրված արտադրատեսակներ։ Ներկայումս Daroink ընկերության արտադրական տարածքն հասնում է 13․000 քմ-ի, ունի 5 արտադրամաս, 450+ աշխատակից, 100-ից ավելի առաքման մեքենա։ Ընկերությունն արտադրում է շուրջ 200 ապրանքատեսակ, որը հասանելի է ոչ միայն ՀՀ-ի ողջ տարածքում, այլև արտահանվում է՝ ԱՄՆ, Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, Եվրոպա։