
Արտադրական հոսքագծի օպերատոր
ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ
Industry:
Production, Operations
Deadline:
12/10/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Not required
Նկարագրություն
Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր ընկերությունը փնտրում է արտադրական հոսքագծի օպերատորի, ով պատասխանատու կլինի ընկերության արտադրական սարքավորումների բարձրակարգ շահագործման համար:
Պարտականություններ
- Արտադրական պլանին համապատասխան շահագործել իրեն կցված արտադրական սարքավորումները՝ հետևելով հաստատված ընթացակարգերին և անվտանգության կանոններին,
- Կատարել իրեն կցված արտադրական սարքավորումների տեխնիկական զննումն ու պարզ տեխնիկական սպասարկումն՝ ըստ հաստատված ընթացակարգերի և ժամանակացույցի,
- Ապահովել իրեն կցված արտադրական սարքավորումների և աշխատանքային տարածքի մաքրությունը,
- Կանխել անորակ և ստանդարտներին չհամապատասխանող արտադրանքի արտադրումը, հումքի և նյութերի ոչ ռացիոնալ օգտագործումը,
- Հետևել տեխնոլոգիական հրահանգներին և սննդի անվտանգության կանոններին,
- Պահպանել աշխատանքի կազմակերպման անվտանգության կանոնները,
- Առաջարկել և իրականացնել իրեն կցված սարքավորումների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է ինժեներական ոլորտում),
- Համապասխան աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Լարված իրավիճակում աշխատելու ունակություն,
- Արագ սովորելու ունակություն,
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն,
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով: