Առևտրի ներկայացուցիչ/պրեսելեր (ք․ Կապան)
ARGE BUSINESS LLC
Նկարագրություն
ԱՌԳԵ Բիզնես ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է ակտիվ, նպատակասլաց և հաղորդակցման գերազանց հմտություններով Առևտրի ներկայացուցիչների:
Աշխատանքը լինելու է Կապան քաղաքում
Պարտականություններ
- Տարածքում առկա հաճախորդների հետ համագործակցության ապահովում (նոր հաճախորդների ներգրավում),
- Տարածքում առկա հաճախորդների մոտ ամբողջական տեսականու դիստրիբյուցիայի ապահովում,
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում,
- Տարածքում առկա հաճախորդների մոտ ապրանքատեսակների առավելապես որակյալ ցուցադրության ապահովում,
- Հաճախորդից դրամական միջոցներ ընդունելու դեպքում համապատասխան ֆինանսական փաստաթղթերի լրացում և վճարման համար նախատեսված հաստատությունում վճարման կատարում,
- Վաճառակետերում գովազդային նյութերի առավել արդյունավետ օգտագործում և ստենդերի տեղադրում (ինչպես նաև հավելյալ ցուցադրություն)։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
- Կազմակերպական, հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ
- Արդյունավետ թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ
- Հայերենի և ռուսերենի իմացություն
- B կարգի վարորդական վկայական (մեխանիկական)
- Համակարգչային տարրական գիտելիքներ
Հավելյալ նշումներ
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։
Արտոնությունների փաթեթ`
- ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- ՆՎԵՐՆԵՐ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
- ՎՃԱՐՈՎԻ ՀԱՎԵԼՅԱԼ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկ-Ուրբ, 09։00-18։00
ԱՌԳԵ Բիզնես ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Կազմակերպությունը ներմուծում է ճանաչված մի շարք բրենդեր, ինչպիսիք են Ariel,Tide, Pampers, Duracell, Blend-a-med, Fairy, Gillette, Head & Shoulders և այլն: