
Առևտրային Գործակալ Վայոց ձորի մարզում
Derjava
Նկարագրություն
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն,
- Վեր հանել հաճախորդի պահանջները,
- Վաճառքի կետերում ապահովել պահանջվող ապրանքների համապատասխան քանակ։
Պարտականություններ
- Արդյունավետ վաճառքին ուղղված նախնական աշխատանքների իրականացում,
- Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն,
- Ապրանքի ներկայացում խանութ-սրահներին,
- Պատվերների հավաքագրում,
- Պարտքերի հավաքագրում,
- Մերչենդայզինգ (Վաճառքի կետերում ապրանքների դասավորության հետևողական ուսումնասիրություն, դրանց պահեստային մնացորդների մասին մշտական տեղեկացվածություն)։
Պահանջներ
- 1-2 տարվա փորձ՝ Վաճառքի ոլորտում (ցանկալի է ղեկավարման),
- Սեփական մեքենայի առկայություն (վարորդական իրավունքի առկայությամբ),
- Համակարգչային գիտելիքներ,
- Բարձրագուն կրթությունը ցանկալի է,
- Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը խիստ ցանկալի է),
- 25-35 տարեկան։
Դերժավա ընկերությունների խումբը հիմնադրվել է 1995 թվականին: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Դերժավա ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշ, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելի քան 2500 աշխատակից: Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ` 1. Արագ սպառվող ապրանքների դիստրիբյուցիա 2. բեռնափոխադրումների ծառայություններ 3. մեքենաների շուկա 4. առողջության և բուժ․սպասարկման ոլորտ 5. հյուրանոցային բիզնես 6. արագ սննդի սպասարկման շուկա 7. թռչնաֆաբրիկա 8. պահածոների տեղական արտադրություն 9. հիգիենայի պարագաների տեղական արտադրություն։ Մեր կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշերը հայտնի են գրեթե յուրաքանչյուր սպառողի: