Get our free app. It won't take up space on your device

Առցանց վաճառքի կայքի աշխատանքների համակարգող

Zigzag

Industry: Executive, Upper Management
Deadline: 2/11/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

"Զիգզագ" ընկերությունը աշխատանքի է հրավիրում Առցանց վաճառքի կայքի աշխատանքների համակարգողի, ով ղեկավարելու և համակարգելու է առցանց խանութի կայքի աշխատանքները:

Պարտականություններ

  • առցանց վաճառքի նախագծի բոլոր փուլերի գործընթացների վերահսկում,
  • կայքի դիզայնի գործընթացների վերահսկում` դիզայներների, ծրագրավորողների և օպերատորների հետ համագործակցելու միջոցով,
  • կայքի խնդիրների վերհանում և դրանց լուծման ապահովում` տեխնիկական թիմի հետ աշխատանքի և թեստավորումների միջոցով,
  • տրված հանձնարարությունների, գործընթացների, վերլուծական տվյալների (Google analytics, Online sales analysis, Customer experience analytics) վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում վերադասին,
  • առցանց վաճառքի հետ կապված հաճախորդների խնդիրների լուծում, հաճախորդների հետ կապերի հաստատում, առցանց գնումների արդյունավետ և դյուրին գործընթացի ապահովում,
  • առցանց վաճառքին ուղղված նոր հանձնարարությունների ստանձնում` նոր բիզնես գաղափարների և հնարավորությունների զարգացման նպատակով,
  • թիմի ղեկավարում` սեփական օրինակով առաջնորդելու, կրթելու, զարգացնելու, մոտիվացնելու, համապատասխան հանձնարարություններ տալու, հաճախորդների հետ ունեցած դրական փորձով կիսվելու միջոցով,
  • այլ ընթացիկ նախագծերի մասնակցություն,
  • նոր նախագծային ծրագրերի ներկայացում հաստատման, հաստատված նախագծերի ղեկավարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Վեբ նախագծերի ղեկավարման գծով 2-3 տարվա աշխատանքային փորձ
  • Հաճախորդների հետ հաղորդակցման, նրանց խնդիրների պարզաբանման աշխատանքային փորձ
  • Առցանց հարթակի զարգացման, հեռանկարների կանխատեսման, տարատեսակ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
  • Վերջնաժամկետներով աշխատելու ունակություն
  • Թիմ ղեկավարելու, թիմը առաջնորդելու ունակություն
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն

Հավելյալ նշումներ

Նշված որակավորումներին համապատասխանող մասնագետները ինքնակենսագրական կարող են ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին:

Spread the word! Share this job on social media