
Ապրանքագետ - Lոգիստ
Էյ Էմ Գրուպ
Industry:
Logistics, Transportation
Deadline:
9/22/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Salary:
Monthly
starting from 400,000 ֏
Work experience:
Junior
Նկարագրություն
«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ-ին պահանջվում է ապրանքագետ-լոգիստ գրասենյակում։
Կազմակերպությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե դռների-պատուհանների, դրանց նյութերի վաճառքով և արտադրությամբ։
Աշխատավարձը կազմում է 400 000 դրամ և ավել։
Պարտականություններ
- ներմուծվող ապրանքների պատվերների կազմում,
- նամակագրական և անմիջական կապի հաստատում արտերկրի գործընկերների հետ,
- առկա գործընկերների հետ ընթացիկ բանակցությունների վարում բեռնափոխադրումները կազմակերպելու համար,
- ներքին և արտաքին շուկաների ուսումնասիրում,
- նոր համագործակցությունների ձեռքբերում,
- միջազգային բեռնափոխադրումների ողջ գործընթացի կազմակերպում,
- ներկրման համար անհրաժեշտ ամբողջ փաստաթղթաշրջանառության վերահսկում և կառավարում,
- հետևողական կապի մեջ լինել պատվիրատուների և կատարողների հետ,
- հետևել ապրանքային մնացորդներին
- պահեստի մնացորդի մասին պարբերական տեղեկատվության տիրապետում,
- տնօրենի և հաշվապահի հանձնարարությամբ ընթացիկ աշխատանքների իրականացում։
Պահանջներ
- տարիքը՝ 25-40,
- բարձրագույն կրթություն,
- 1C ծրագրի իմացություն, (ցանկալի)
- համապատասխան ոլորտում փորձի առկայություն,
- նվիրված, պատրաստակամ մոտեցում աշխատանքի ընթացքում, գրագետ և ազատ հաղորդակցման հմտություններ, բանակցելու, հարաբերություններ հաստատելու ունակություն։
- Օտար լեզուների գերազանց իմացություն՝ ռուսերեն, անգլերեն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր. երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00, շաբաթ՝ 09։00-15։30:
Աշխատանքի վայրի հասցե՝ ք. Երևան, Եր. Քոչար 8/2։
Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։