Ապառիկ ձևակերպման մասնագետ
VLV CENTRE
Նկարագրություն
Եթե դու մոտիվացված ես նոր գիտելիքներ ստանալու, մասնագիտական աճ գրանցելու և լավագույն թիմում աշխատելու, ապա կարող ես միանալ մեր թիմին, մենք սպասում ենք քեզ։
ՎԻԷԼՎԻ Սենթր ՍՊԸ առաջարկում է թափուր հաստիք՝ Ապառիկ ձևակերպման մասնագետների իր թիմին միանալու համար։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հարակից ոլորտներում ցանկալի է
- Համակարգչային հմտությունների տիրապետում
- Հաղորդակցման ,հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
- Վերլուծական ճկուն միտք,
- Հաղորդակցման հմտություններ
- Կազմակերպչական հմտություններ
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
- Աշխատանքային էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Պարտականություններ
- Հաճախորդի սպասարկում.
- Հաճախորդներին խորհրդատվության տրամադրում բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ.
- Ապառիկ պայմանագրերի կնքում, փաթեթների կազմում,
- Ժամանակի ճիշտ կառավարում։
Աշխատանքային գրաֆիկը՝ 6օրյա։
Հետաքրքրված անձիք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ.փոստի միջոցով:
Առանց նկար ռեզյումեները ՉԵՆ դիտարվելու։
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, կահույքի ներկրմամբ և վաճառքով՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ: Ընկերությունը հանդիսանում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական գործընկեր, ինչպիսիք են Samsung-ը, Sony-ն, Hisense-ը, Toshiba-ն, Philips-ը և մի շարք այլ համաշխարհային ապրանքանիշեր:«ՎԻԷԼՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հիմնադրման օրվանից անցել է զարգացման երկարամյա ուղի՝ տարեցտարի աճելով և ամրապնդելով իր դիրքերը:
Զբաղեցնելով առաջատար տեղ հայկական շուկայում՝ «ՎԻԷԼՎԻ Սենթրը» աչքի է ընկնում ընդարձակ սրահներով, ապրանքների գլխապտույտ տեսականիով, սպասարկման բարձր որակով, աշխատակազմի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով: