
Անվտանգության աշխատակից
Zovq Supermarket
Նկարագրություն
Ընկերության անվտանգության պահպանման նպատակով անհրաժեշտ գործառույթների իրականացում։
Պարտականություններ
- Տեսահսկման սարքավորումների միջոցով հսկում սուպերմարկետ մուտք և ելք անողներին՝ արձագանքելով արտակարգ իրավիճակներին,
- Գույքի, դրամական և շարժական միջոցների անվտանգության ապահովում,
- Հաճախորդների, աշխատակիցների կյանքի և առողջության անվտանգության ապահովում,
- Ներքին ռեժիմի կարգ ու կանոնի ապահովում,
- Հասարակական կարգի ապահովում սուպերմարկետի ներսում,
- Անվտանգության իրականացում հատուկ ձևերի և մեթոդների կիրառմամբ, մասնավորապես, տեսահսկման միջոցների օգնությամբ,
- Անվտանգությանը սպառնացող վտանգների կանխում և անհապաղ միջոցների ձեռնարկում դրանց վերացման համար:
Պահանջներ
- Առնվազն երկու և ավելի տարիների անվտանգության ոլորտում աշխատանքային փորձ,
- Շփման գերազանց կարողություն,
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն,
- Աշխատանքին նվիրվածություն,
- Հավասարակշռվածություն,
- Կոնֆլիկտների հարթեցման ունակություն,
- Տեսախցիկների հետ աշխատելու ունակություն,
- Պարտաճանաչություն,
- Ուշադրություն,
- Պատասխանատվություն։
«Զովք» սուպերմարկետների ցանցը սկսել է իր պատմությունը 1999թ-ից, երբ բացվեց առաջին մթերային խանութը` Նալբանդյան 102 հասցեում: Այն շատ կարճ ժամանակում գրավեց հաճախորդների վստահությունը, ճանաչվեց իր տեսականու լիությամբ, ինչպես նաև սպասարկման և ապրանքի բարձր որակով: Պահպանելով մեր արժեքները՝ «Զովք» ցանցը սկսեց մեծանալ և այսօր ունենք 28 մասնաճյուղ։
«Զովք» սուպերմարկետների ցանցը աճում և ընդլայնվում է, բացվում են նոր մասնաճյուղեր, իսկ գործողները բարելավվում են՝ համաձայն հաճախորդների աճող կարիքների: Մենք միշտ ուրախ ենք տեսնել Ձեզ «Զովքում»: