Get our free app. It won't take up space on your device

Անշարժ գույքի վաճառքի մենեջեր

Mixxup Agency

Industry: Real Estate
Deadline: 11/5/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Mixxup Agency ընկերությունը, որը զբաղվում է անշարժ գույքի ոլորտում միջնորդական գործունեության ծավալմամբ՝ մատուցելով անշարժ գույքի իրացման և ձեռք բերման որակյալ ծառայություններ, աշխատանքի է հրավիրում անշարժ գույքի վաճառքի մենեջերների:

Պարտականություններ

  1. Իրականացնել անշարժ գույքի շուկայի պարբերական վերլուծություն
  2. Տրամադրել խորհրդատվություն հաճախորդներին հնարավոր առաջարկների վերաբերյալ
  3. Մշակել վաճառքի այնպիսի մոդել, որը կնպաստի հաճախորդների հետ կառուցողական փոխհարաբերությունների հաստատմանը, ինչպես նաև հաճախորդների բազայի աճին
  4. Գործարքի կողմերի հետ գրագետ բանակցություններ վարել
  5. Իրականացնել համապատասխան անշարժ գույքի ներկայացում հաճախորդներին
  6. Հասնել կամ գերազանցել ամսական և տարեկան վաճառքի թիրախները

Պահանջվող հմտություններ

  1. Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում (անշարժ գույքի կամ հարակից այլ ոլորտներում)
  2. Անգլերեն և ռուսերեն լեզուների միջին իմացություն
  3. Գրագետ բանակցությունների վարման գործիքների իմացություն
  4. Ժամանակի կառավարման հմտություն
  5. Գրագետ հաղորդակցման հմտություններ

Պայմաններ

  1. Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ 10:00-19:00, շաբաթ 10:00-15:00
  2. Աշխատավարձ՝ 150000-200000 դրամ (ֆիքսված) + %

Ընկերությունը տրամադրում է՝

  1. Առողջության ապահովագրություն
  2. Թրեյնինգների մասնակցության հնարավորություն
  3. Կարիերայի աճի հնարավորություն

Spread the word! Share this job on social media