
Անձնակազմի հավաքագրման մասնագետ
Վարդանանց ԲԿ
Industry:
Administrative, Clerical, Human Resources
Deadline:
7/7/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Junior, Mid level, Senior
Նկարագրություն
<<Վարդանանց>> նորարարական բժշկության կենտրոնը աշխատանքի է հրավիրում Անձնակազմի հավաքագրման մասնագետի․
Պարտականություններ
- Թափուր հաստիքների բազայի վարում, պարբերաբար թարմացում (համագործակցելով տնօրինության և ծառայության ղեկավարների հետ)
- Հայտարարությունների տեքստերի խմբագրում և տեղադրում համապատասխան հարթակներում
- ժամկետների վերահսկում (համագործակցություն տվյալ հարթակների աշխատակիցների հետ, հայտարարությունների առաջխաղացում)
- CV-ների դասակարգում և տրամադրում տնօրինության դիտարկմանը, տնօրինության դրական պատասխանների դեպքում հանդիպումների կազմակերպում ծառայության ղեկավարի, Գլխավոր տնօրենի կամ Հիմնադրի հետ
- «Կադրային շարժ» փաստաթղթի պատշաճ վարում, պարբերաբար թարմացում, վերահսկում
- Համաձայն Checklist-ի Թեկնածուի հետ թեստավորման փուլի անցկացում, թեկնածուի մասնագիտական փաստաթղթերի ճշգրտում, անհրաժեշտության դեպքում ուղղորդում
- Մշտապես համագործակցություն ծառայության ղեկավարի հետ թեկնածուի ադապտացիոն շրջանի կապակցությամբ, փորձաշրջանի ժամկետների և արդյունքի վերահսկում
- հանդիպումներ/հեռախոսազանգեր պետական կառույցների հետ, ինչպես նաև ակտիվ աշխատանք համապատասխան սոցկայքերում՝ անհրաժեշտ մասնագետների ներգրավման նպատակով
- Տնօրինության և անմիջական վերադասի այլ հանձնարարականների կատարում
Պահանջներ
- բարձրագույն կրթություն
- առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- ճշտապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- հաղորդակցման գերազանց հմտություններ, մարդկանց հետ ակտիվ աշխատելու ունակություն
- դինամիկ զարգացող թիմում ներգրավվելու և աշխատելու ցանկություն
- համակարգչային MS Office ծրագրի իմացություն
- Ճշգրտություն և պատասխանատվություն:
Հավելյալ նշումներ
- Աշխատանք պրոֆեսիոնալների թիմում, բոլոր չափանիշներով ժամանակակից պայմաններում
- բժշկական ապահովագրություն
- ընտանիքի անդամների համար զեղչային համակարգի կիրառում <<Վարդանանց>>-ում
Հետաքրքրվա՞ծ եք
- Մեր մասին մանրամասն՝ https://vcim.am