Անձնակազմի հավաքագրման և ադապտացիայի պատասխանատու
Erebuni Medical Center
Նկարագրություն
Էրեբունի Բժշկական Կենտրոնի (հետագա տեքստում՝ ԲԿ) Մարդկային Ռեսուրսների Կառավարման ստորաբաժանում աշխատանքի է հրավիրվում արհեստավարժ մասնագետ, որը պաատասխանատու կլինի ԲԿ-ում անձնակազմի հավաքագրման և ադապտացիայի ողջ ցիկլը ապահովման և վերահսկման համար։
Հիմնական պարտականություններ
- Հավաքագրման և ադապտացիայի Ընթացակարգի մշակում ու ներդրում։
- ԲԿ-ում առկա թափուր հաստիքների համալրման ողջ գործընթացի կազմակերպում և իրականացում (հայտարարությունների մշակում, կայքերում և սոցիալական հարթակներում դրանց տեղադրում, հարցազրույցների վարում և/կամ կազմակերպում, ընդհանուր թեստային առաջադրանքերի մշակում, մասնագիտական թեստային առաջադրանքների մշակման կազմակերպում, թեկնածուների նախնական և վերջնական ընտրություն):
- Կադրային կենտրոնների, գործակալությունների և ԲՈՒՀ-երի կարիերայի կենտրոնների հետ համագործակցություն։
- Թեկնածուների տվյալների բազայի վարում։
- Նոր աշխատողների ադապտացիայի համակարգի մշակում և գործարկում, ներառյալ նոր աշխատողների Ձեռնարկի մշակում, Ընկերության մասին Ծանոթացման շնորհանդեսների (պրեզենտացիաների) անցկացում։
- Նոր աշխատողի համար փորձաշրջանի առաջադրանքների ամրագրման և արդյունքների գնահատման գործընթացի մշակում և գործարկում։
- Հավաքագրման և ադապտացիայի գործընթացներով հաշվետվության համակարգի մշակում և ներդրում։
- Հավաքագրման ՄՌԿ-մետրիկաների հետևողական չափում և վերլուծում։
- Հավաքագրման և ադապտացիայի գործընթացների կատարելագործմանն ուղղված առաջարկների մշակում և ներկայացում ղեկավարությանը։
- Ըստ անհրաժեշտության՝ ՄՌԿ այլ գործընթացներին մասնակցում։
Թեկնածուներին առաջադրվող պահանջներ
- Բարձրագույն կրթություն։
- Առնվազն 4+ տարվա հավաքագրման փորձ։
- Անձնակազմի համալրման և ադապտացիայի գործընթացների լավ իմացություն։
- Համալրման և ադապտացիայի ընթացակարգերի մշակման և կիրառման փորձի առկայություն։
- Համակարգչային խորացված գիտելիքներ (MS Word, Excel, Power Point, և այլն)։
- Ռուսերեն լեզվի գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացություն։
- Հաշվարկներ և վերլուծություններ կատարելու հմտություններ։
- Բանավոր և գրավոր հաղորդակցման զարգացած հմտություններ։
- Մանրուքների հանդեպ ուշադրություն։
- Լայն աշխարհահայացք։
- Վերլուծական մտածելակերպ։
- Նախաձեռնողականություն, հետևողականություն և ակտիվություն։
- Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում։
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ։
- Աշխատանքային ժամեր՝ 9։00-17։30։
Համապատասխան որակներ ունեցող հետաքրքրված անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրականները ուղարկել նշված էլ․ հասցեին՝ Թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։
«Էրեբունի» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1991թ՝ «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի հիմքի վրա: Կենտրոնն անցել է կայացման մեծ ճանապարհ և այսօր Հայաստանում խոշորագույն բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է, որն իրականացնում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գործում են, անհետաձգելի բուժօգնության, ախտորոշիչ, վիրաբուժական, թերապևտիկ, սրտաբանական և սրտանոթային ինվազիվ վիրաբուժության և նյարդավիրաբուժության ծառայություններ: Կենտրոնն ունի շուրջ 100 բաժանմունք ու բաժին, ինչպես նաև ծննդատուն ու պոլիկլինիկա, ինչպես նաև Միջուկային բժշկության Եվրոպական կենտրոն: «Էրեբունի» ԲԿ ծննդատանը տարեկան ծնվում է 5.000 երեխա, պոլիկլինիկան սպասարկում է 35.000 բնակչի: Բժշկական կենտրոնն աշխատում է վերջին սերնդի ախտորոշիչ, բուժական և վիրաբուժական անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: ՀՀ կառավարության ներդրած խոշոր և ռազմավարական ծրագրերը հաջողությամբ իրականացվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Կենտրոնում աշխատում է 415 բժիշկ և 641 բուժքույր: Տարբեր բաժանմունքներում օրական ավելի քան 600 պացիենտ ստանում է ստացիոնար բուժում: Կենտրոնը բժշկական ծառայություններ է մատուցում ինչպես Հայաստանի բնակիչներին, այնպես էլ օտարեկրյա քաղաքացիներին: «Էրեբունի» բժշկական կենտրոնը հսկայական ներդրում ունի Հայաստանում բժշկագիտության եւ բժշկական ծառայությունների զարգացման գործում: Բժշկական ծառայությունների արդիականացման նպատակով կենտրոնը մշտապես աշխատում է նոր նախագծերի և ծրագրերի ներդրման վրա՝ անընդհատ արդիականացնելով նյութատեխնիկական բազան «Սիմենս», «Դրեգեր», «Շտորց», «Ռոշ», «Օլիմպուս» և այլ առաջատար ընկերությունների նորագույն սարքավորումներով: Ընդլայնելով կապերն աշխարհի հայտնի կլինիկաների հետ՝«Էրեբունի» բժշկական կենտրոնը հայ բժիշկների և արտասահմանյան առաջատար մասնագետների միջև բազմակողմանի համագործակցության հնարավորություններ է ստեղծում:«Էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի վրա ասպիրանտները եւ դոկտորանտներն ակտիվ իրականացվում են գիտահետազոտական նախագծեր: Կենտրոնն արժանացել է «Ազգային վստահություն», «Լավագույն բժշկական կազմակերպություն» և «Բժշկական ծառայությունների լավագույն մատակարար» կոչումներին: «Էրեբունի» բժշկական կենտրոնն ունի բազմաթիվ միջազգային պարգևներ և վկայագրեր: