Ակտիվ վաճառքի գործակալ ք․ Գորիս
Ucom
Նկարագրություն
Մենք փնտրում ենք Ակտիվ վաճառքի գործակալ Գորիս քաղաքում աշխատելու համար:
Եթե պատրաստ ես գիտելիքդ ու փորձդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։
Պարտականություններ
-
Այցելել նախապես տրված հասցեներ, կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ և ներկայացնել Ընկերության առաջարկները
-
Պոտենցիալ հաճախորդներին ներկայացնել ընկերության ծառայությունները, սակագնային պլանները, հատուկ առաջարկները և պրոմո ակցիաները։
-
Կնքել պայմանագրեր, ներկայացնել շաբաթական հաշվետվություններ
- Ուսումնասիրել պոտենցիալ հաճախորդների պահանջները, հնարավորության դեպքում մշակել հատուկ առաջարկներ
Պահանջներ
- Աճելու, զարգանալու և աշխատելու մեծ ցանկություն
- Կիրթ խոսք, հայերենի գերազանց իմացություն
- Հաղորդակցման ճկունություն և թիմում աշխատելու ունակություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
Հավելյալ նշումներ
Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։