Get our free app. It won't take up space on your device

Ակադեմիայի տնօրեն

Yerevan Haybusak University

Industry: Education, Training, Instruction
Deadline: 8/9/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior

Նկարագրություն

Երևանի «Հայբուսակ» համալսարանը փնտրում է դինամիկ և տեսլական ունեցող ղեկավարի, որը կմիանա մեր թիմին՝ որպես «Ռոսլին» ակադեմիայի տնօրեն: Սա հուզիչ հնարավորություն է փորձառու մասնագետի համար, ով կիրք ունի արվեստի և հումանիտար կրթության նկատմամբ:

Պարտականություններ

  • Կառավարել ակադեմիայի ռազմավարական պլանավորման մասնակցային գործընթացը
  • Վերահսկել արվեստի և հումանիտար գիտությունների բնագավառներում բարձրորակ ուսման ծրագրերի մշակումն ու իրականացումը
  • Խթանել հարաբերությունները ԵՀՀ համայնքի գործընկերների, դոնորների և շահագրգիռ կողմերի հետ
  • Կառավարել ակադեմիայի բյուջեն և ռեսուրսները
  • Առաջնորդել և ոգեշնչել ուսանողներին և դասավանդողների ու վարչական կազմի թիմը:

Պահանջներ

  • Մագիստրոսի կամ գիտությունների թեկնածուի աստիճան արվեստի, հումանիտար գիտությունների, կրթության կամ հարակից բնագավառներում
  • Ապացուցված ղեկավարության փորձ կրթական կամ արվեստի կազմակերպությունում
  • Արվեստի և հումանիտար կրթության լավ իմացություն
  • Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ ու անգլերենի իմացություն
  • Բյուջե մշակելու և կառավարելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Ինչպես դիմել.

Դիմե՛ք հիմա, քանի որ հայտերի դիտարկումը կսկսվի անմիջապես և կշարունակվի մինչև պաշտոնի համալրումը: Դիմելու համար՝ պետք է ներկայացնել․

  1. ինքնակենսագրություն
  2. ուղեկցող նամակ՝ իրենց հետազոտական հետաքրքրությունների և տեսլականի համառոտ նկարագրություն՝ թե ինչպես են տեսնում ակադեմիան 10 տարի հետո:

Երևանի «Հայբուսակ» համալսարանը Հայաստանի միակ համալսարանն է, որը հավատարմագրված է Եվրոպական հավատարմագրման գործակալության կողմից։ Համալսարանը հավասար հնարավորությունների գործատու է։ Մենք խստորեն խրախուսում ենք միայն այն թեկնածուների դիմումները, որոնք ընդունում են մեր արժեքները, պայքարում են խտրականության դեմ և նպաստում մեր ակադեմիական համայնքի բազմազանությանը:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ միայն ԵՀՀ աշխատանքի ընդունելության հանձնաժողովի կողմից ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Spread the word! Share this job on social media